Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին
Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ`(Straight-Through Processing Quality Award) միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
Ամերիաբանկի մամուլի ծածառայության փոխանցմամբ, մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից: Որակի գերազանցության մրցանակը բանկը շնորհում է աշխարհի լավագույն գործընկեր ֆինանսական կառույցներին: Այն համարվում է միջազգային վճարային գործարքների որակի կարևորագույն ցուցանիշ և բնութագրում է գործարքների ավտոմատացման աստիճանն ու մշակման արագությունը:
Մրցանակաբաշխության կազմակերպիչներն առանձնակի կարևորել են Ամերիաբանկի որակի բարձր ստանդարտներն ու արդյունավետ գործընկերային հարաբերությունները:
Ամերիաբանկը ևս բարձր է գնահատում Raiffeisen Bank International-ի հետ ամուր հիմքերի և վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները:
Նշվում է, որ միջազգային փոխանցումների ոլորտում Raiffeisen Bank International-ի հետ համագործակցությունը սկսվել է վերջին մի քանի տարիներին: Մրցանակը վկայում է այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերված վստահության, հուսալիության և արդյունավետ աշխատանքի մասին:
Ամերիաբանկի միջազգային փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
- Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը 2020թ.–ին աճել է 50%–ով` տարեվերջի դրությամբ կազմելով շուրջ 117 մլրդ դրամ
- Ամերիաբանկի նորաբաց կիսաթվային «Դալմա» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով
- Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
- Ամերիաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է միանգամից երկու մրցանակի
- Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին