Զարիֆը հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ
Տաջիկստան այցելած Իրանի արտգործնախարարը, «Ասիայի սիրտը» համաժողովի շրջանակում, հանդիպում և զրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հանդիպման ընթացքում Զարիֆը և Բայրամովը մտքերի փոխանակում են կատարել կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումների, Կասպից ծովում երկու երկրի համագործակցությունների և քաղաքական ու տնտեսական ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Իրանի արտգործնախարարը հանդիպել է նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարցեր և տնտեսական, առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գիտության և մշակույթի ոլորտներում Իրանի ու Տաջիկստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում Զարիֆը հանդիպում է ունեցել Հնդկաստանի և Աֆղանստանի արտգործնախարարների և Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի գործադիր քարտուղար Քայրաթ Սարիբայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան