Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները
Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Մարտի 31-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։
Հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրոդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը