Յուրի Խաչատուրովի փաստաբան. Լրիվ իրավասու ենք հաջորդ դատական նիստին չներկայանալ
«Իրականում ես այսօր եկել էի ոչ թե դատական նիստի մասնակցելու, այլ մեր մասով դատարանի որոշումը ստանալու ու նիստերի դահլիճը լքելու համար»,-Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նրա խոսքով, ինչպես դատական նիստում ճիշտ նկատեցին պաշտպաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, դատավորը գնաց իրեն այս թնջուկում պահած պաշտոնյաների հետևից ու նրանց ապօրինությունները կոծկելու նպատակով շարունակում է իրականացնել ապօրինի քրեական հետապնդում Յուրի Խաչատուրովի նկատմամբ։
Միհրան Պողոսյանն ընդգծեց, մինչդեռ ՍԴ որոշումից հետո դատարանը պետք է նույնիսկ խորհրդակացական սենյակում որոշում կայացներ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
«Մենք լրիվ իրավասու ենք հաջորդ դատական նիստին բացարձակապես չներկայանալ։ Ինչպես նշեցի, չկա օրինական մեղադրանք Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով պաշտպանի անհրաժեշտություն չունի, մենք կարող ենք այս պրոցեսին չմասնակցել։ Մեզ անհրաժեշտ էր միայն իրավական այն որոշումը, որ կարձանագրեր այն, ինչ բոլորի համար ակնհայտ էր»,-ասաց Պողոսյանը։
Փաստաբանն ընդգծեց՝ իրենք Խաչատուրովի պաշտպանության մի քանի եղանակ էին պատրաստել։ Դրանցից մեկն էլ այն է, որ քրեական գործի նյութերով չկա որևէ փաստական տվյալ, որը ցույց կտար, որ Յուրի Խաչատուրովն ապօրինի գործողություն է կատարել։
«ՍԴ որոշումն առաջ ընկավ, և մենք պահանջում ենք այդ հիմքով Յուրի Խաչատուրվի նկատմամբ քրեական հետապնդման անհապաղ դադարեցում»,-նշեց փաստաբանը։
Նշենք, որ այս դատավոր Աննա Դանիբեկյանն այս գործով հաջորդ նիստը հրավիրեց ապրիլի 2-ին ժամը 13։00-ին։ Փաստաբանները հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալների նկատմամաբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, քանի որ մեղադրանքի հիմք հանդիսացող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն անվավեր է։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։
Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։
Հարակից հրապարակումներ`
- Վարդևանյանը՝ դատավորին. Դատախազները ուզում են ապօրինությունը գցել Ձեզ վրա
- Հայկ Ալումյանը՝ Դանիբեկյանին. Դուք արդեն դատախազների հետ սցենա՞ր եք նախապատրաստել
- Ալումյանը՝ Դանիբեկյանին. Էս դատավարությունը ո՞ր երկրի կանոններով է գնում
- Դատախազները դատական նիստին չեն մասնակցում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում