Վարդևանյանը՝ դատավորին. Դատախազները ուզում են ապօրինությունը գցել Ձեզ վրա
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նիստը նախագահող դաավոր Աննա Դանիբեկյանից հետաքրքրվեց, արդյո՞ք զանգահարել է բացակայող դատախազներին՝ հասկանալու նրանց բացակայության պատճառները, ինչպես արել էր նույն գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պարագայում։
«Քրեական օրենսքերի 300.1 հոդվածը ջնջված է Քրեական օրենսգրքից։ Տվյալ գործով չորս անձանց մեղադրանք էր առաջադրվել 300.1 հոդվածով։ Հարգելի դատարան, դուք արդյո՞ք դատական նիստի ընթացքում պետք է լուծեք հարց, երբ պարզապես գոյություն չունի նման հոդված։ Դուք դա կարող եք անել առանց դատական նիստի Ձեր խորհրդակցական սենյակում»,-ասաց Վարդևանյանը՝ ավելացոնելով, որ իր տեղեկություններով երեկ մինչև 21։30-22։00-ը Դանիբեկյանը եղել է աշխատավայրում, և կարող էր դա անել։
Անդրադառնալով Ալումյանի հայտարարությունները դատավորի կողմից վիրավորական համարելուն, Վարդևանյանն ընդգծեց.
«Ո՞րն է առավել վիրավորական, հարգելի դատարան։ Առանց այդ հոդվածի գոյության փաստացի քրեական հետապնդում շարունակելը մի քանի օգտագործվող կամ օգտագործող դատախազների նիստի չմասնակցելու պատճառով։ Լո՞ւրջ եք ասում։ Անցած դատական նիստին Դուք հստակ ձայնով ընդգծեցիք, որ Էրիկ Ալքեսանյանին զանգահարելը Ձեր պարտականությունն է։ Հիմա Դուք նույն կերպ Ձեր պարտականությունը կատարե՞լ եք։ Դուք հանձնարարել եք զանգահարել դատախազների աշխատակազմեր, հասկանալու այս երկրում դատախազ մնացե՞լ է, թե՞ չէ, որովհետև գրեթե բոլորն էս գործով ներգրավված են։ Ու հարց է առաջանում, հարգելի դատարան, դուք արդյոք չե՞ք վիրավորվում, որ Ձեզ ստիպում են լինել այնպիսի իրավիճակում, որ այո, Ձեզ մոտեցնում են քրեորեն հետապնդելի արարքի։ Դատախազները դա ուզում են Ձեզ վրա գցել, պարզից էլ պարզ է, հարգելի դատարան։ Ինչի՞ են ուզում Ձեզ վրա բարդեն ինչ-որ պատասխանատվություն, ինչի՞ են ուզում Ձեր միջոցով ապօրինությունները շարունակեն»,-ասաց նա։
Նա ընդգծեց, դատարանն առաջանորդվում է Քրեական օրսնգրքով, իսկ հիմա այդ օրենսգրքում նման հոդված չկա։
«Հիմա մենք պիտի սպասենք, տեսնենք, թե ի՞նչ է գրում Գևորգ Բաղդասարյանն ու դրա համար նիստ չունենա՞նք։ Կամ դրա պատճառ մենք շարունակենք ունենալ պաշըպանյալներ, որ չեղած օրենքով քրեական հետապնդման են ենթարկվում։ Չի կարող նման բան լինել»,-ասաց Վարդևանյանը՝ վստահություն հայտնելով, որ դատարանի կրթական ցենզը թույլ չի տա, որ դատավորը նման ապօրինությունների մեջ մտնի դատախազների ճնշմամբ։
Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հակասահմանդրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործը կարճելու վերաբերյալ հարցը քննարկել ապրիլի 2-ին։
Հաշվի առնելով, որ մեղադրող դատախազներից ոչ մեկ չի ներկայացել այսօր, դատարանը նիստը հետաձգեց մինչև ապրիլի 2-ը, ժամը 13։00-ին։
Փաստաբաննեը հայտարարեց՝ այս օրերին քրեական հետապնդումն ապօրինի է։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյանը՝ Դանիբեկյանին. Դուք արդեն դատախազների հետ սցենա՞ր եք նախապատրաստել
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը ընդմիջվեց
- Ալումյանը՝ Դանիբեկյանին. Էս դատավարությունը ո՞ր երկրի կանոններով է գնում
- Դատախազները դատական նիստին չեն մասնակցում
- ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան