Վրաստանը շաբաթվա վերջում Չինաստանից պատվաստանյութ կներկրի
Վրաստանը շաբաթվա վերջում Չինաստանից պատվաստանյութ կներկրի: Այս մասին կառավարության գլխավորած կորոնավիրուսի տարածման դեմ ստեղծված միջգերատեսչական խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, գրում է aliq.ge-ն։
Վերջինս հայտնել է, որ Վրաստանը խորհրդատվություններ է անցնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, թե ինչպես կիրառել այս պատվաստանյութը:
«Շաբաթվա վերջում սպասում ենք Չինաստանից պատվաստանյութի ներկրմանը, որը ճանաչված է Հունգարիայի կողմից: Սպասում ենք ԱՀԿ-ի ճանաչմանը, թույլտվությանը որպեսզի Հունգարիայի նման սկսենք պատվաստումն այս պատվաստանյութով»,- հայտարարել է Տիկարաձեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները