Այս պահին Տիրան Խաչատրյանը շարունակում է հանդիսանալ ԳՇ պետի առաջին տեղակալը․ փաստաբան
Փաստաբան Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հայտնում եմ, որ այս պահին ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը շարունակում է հանդիսանալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը: Ինչու՞:
Թեև Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու ուժով կասեցվել էր Նախագահի համապատասխան հրամանագիրը, ՊՆ-ն ու ԳՇ-ն ընդունել էին լրացուցիչ հրամաններ ու գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին հանել էին անձնակազմի ցուցակներից: Մեկ շաբաթ առաջ մենք այդ հրամաններն էլ բողոքարկեցինք: Այսօր Վարչական դատարանը մեր երկրորդ հայցադիմումն էլ վարույթ ընդունեց, որի ուժով այդ հրամաններն էլ կասեցվեցին: Ահա թե ինչու»:
Հարակից հրապարակումներ`
- Ավետիքյան. Իրավական միջոցներ ենք ձեռնարկում՝ կանխելու Տիրան Խաչատրյանի նկատմամբ լրացուցիչ ապօրինությունները
- Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները․ իրավաբան
- Իրավաբան. Տիրան Խաչատրյանի հայցի վարույթ ընդունելն արդեն իսկ հիմք է վիճարկվող ակտի կասեցման համար
- Ավետիքյան. Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից
- Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ իր ազատման հրամանագիրն անավավեր ճանաչելու պահանջով
- Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան