Քաղաքագետ. Իզուր եք թրոլինգ անում Դիակին գելի ու գելխեղդի մասին խոսքերի համար
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Իզուր եք թրոլինգ անում Դիակին գելի ու գելխեղդի մասին խոսքերի համար։ Դա հոգեբանական «ճիշտ» նախընտրական մեսիջ է ու ազդեցություն ունի այն խավի հոգեբանության վրա, ում որ ուղղված է։
Ցանկացած հասարկության հիմքը միջին խավի է, որը կրում է պահպանողական արժեքներ, ապահով է, գրագետ է ու ցանկացած կայուն պետության առանցքն է։
Պետության հիմքերը ջարդելու համար պետք է ջարդել այդ խավն, իսկ դրա համար պետք է այդ խավի դեմ հանել ընչազուրկների ու կյանքից նեղացած չկայացած մարդկանց խավն ու նրանց ուսերի վրա հաստատել բռնապետություն։
Ժամանակին այդ դերը պրոլետարիատի էր կատարում, որին խոստանում էին ունեզրկել միջին խավը ու բռնագրավածը բաժանել իրենց։
Հիմա, ասենք Ամերիկայում, այդ դերը կատարում են սևերը' BLM-ը, Անտիֆան, էմիգրանտները, գենդերային շերտերը։ Միջին խավը պետք է տեռորի ենթարկել' հոգեբանորեն, ֆիզիկապես, նյութապես, բարոյապես ..., ու ենթարկում են։
Նույն տեխնոլոգիան Հայաստանում են օգտագործում։ Գելերը գիշատիչներին են' միջին խավը, իսկ գելխեղդները պաշտպանում են խեղճ հոտը' ունեզրկվածներին։ Ճիշտ է, Հայաստանում սևեր չկան, էմիգրանտներ չկան, բայց կան ընչազուրկներ, լյումպեններ, ապադասակարգայի շերտեր, որոնց վրա թիրախավորված կերպով աշխատում է Դիակը։ Նման տիպաժներ մենք տեսանք հրապարակի հայտնի հանրահավաքի ժամանակ։
Իզուր եք ծիծաղում այդ համեմատության վրա, դա հոգեբանորեն ազդում է «հոտի» վրա ու նման կարգախոսներն ու տեխնոլոգիաները դեռ շատ է օգտագործվելու մինչև ընտրությունները։
Հ.Գ.։ Բնականաբար, դա Դիակի խելքի բանը չէ, ոչ էլ 2018-ն էր իր խելքի բանը։ Ուղեղային կենտրոն է աշխատում ու լավ էլ աշխատում է։ Իսկ որն է նպատակը' պայթեցնել ռեգիոնն ու մեծ պատերազմ հրահրել' Հայաստանի հերն էլ անիծած, մեծ խաղ է ընթանում։ Առաջին փուլը հաջողությամբ կատարել են, բայց կիսատ է մնացել, առջևում երկրորդ փուլն է, մի խոսքով' «Պուծին վ Կարաբախե կապուտ» ծրագիրը դեռ գործողության մեջ է ու գործող իշխանությունից զատ մի մեծ զանգված էլ' 5-րդ շարասյուն, թիկունքում է մոբիլիզացվում»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Նրա մնալը նշանակում է քաղաքացիական պատերազմ, ու դա լինելու է
- Մեզ ընտրություններ չեն սպասվում, այլ ճակատամարտ. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Դիակը հեռանալու է, սակայն նրա հեռացմամբ մեր խնդիրները չեն լուծվելու
- Ստեփան Դանիելյան. «Կապուտ»-ը մենք ենք լինելու ու վերջնականապես
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում