Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել հակաբիոտիկների չարաշահումից
ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել հակաբիոտիկների չարաշահումից։
«Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը լուրջ մտահոգություն է առաջացնում ամբողջ աշխարհում: Հաճախ օգտագործվող հակաբիոտիկները կարող են դառնալ անարդյունավետ ամենապարզ հիվանդությունների բուժման համար, և այս խնդիրը խորանում է հատկապես «COVID-19-ի ժամանակաշրջանում»»,-նշված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ նախարարությունը տարածել էր հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակումը և չարաշահումը կարող է վատթարացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը` ունենալով աղետալի հետևանքներ գլոբալ մակարդակով:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը` որպես գլոբալ խնդիր
- ԱՆ. Կորոնավիրուսը խթանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը
- Պրոֆեսոր. Հակաբիոտիկներ չօգտագործել COVID-19- ը կանխելու համար
- Ջավախքյան մեղրը մեծ քանակությամբ հակաբիոտիկներ է պարունակում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները