Ընտրվել է 2026-ին Իտալիայում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական խորհրդանշանը
Երեքշաբթի օրը ընտրվել է 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական խորհրդանշանը։ Օլիմպիական խաղերը տեղի կունենան Իտալիայի Միլան քաղաքում և Կորտինա դ'Ամպեցո քաղաքում:
Այս մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Futura տարբերանշանը ձայների 74%-ով հաղթել է Dado տարբերակին:
Կազմկոմիտեի կայքում քվեարկությանը մասնակցել է 871 հազար մարդ: Խորհրդանշանները ներկայացվել էին մարտի 6-ին՝ Սան Ռեմոյի երաժշտական փառատոնում:
Նշվում է, որ սա առաջին անգամն է, որ օլիմպիական խաղերի տարբերանշանը ընտրվել է համաժողովրդական քվեարկությամբ:
Այսպիսով, ընտրվել է այն խորհրդանշանը, որի վրա մոխրագույնով գրված է՝ Օլիմպիական խաղեր, 26։
Օլիմպիական խաղերը տեղի կունենան Իտալիայում, 2026 թվականի փետրվարի 6-26-ը: