30.03.2021. Կորոնավիրուսի 750 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4658 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք: Առողջացել է 509 մարդ: Մեկ օրում մահացել է 29 մարդ: Նրանցից 8-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության
ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն` առողջացած, 3497-ը` մահվան ելքով: Մահվան ևս 890 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4387 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 847475 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 29.03.2021. Կորոնավիրուսի 424 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է
- 28.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք, գրանցվել է 14 մահ
- 27.03.2021. Կորոնավիրուսի հետևանքով 21 մարդ է մահացել
- 26.03.2021. Կորոնավիրուսի 1005 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
- 25.03.2021. Կորոնավիրուսի 1257 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 24.03.2021. Կորոնավիրուսի 1164 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
- 22.03.2021. Կորոնավիրուսի 506 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- 21.03.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 4205 կորոնավիրուսով հիվանդ