AstraZeneca պատվաստանյութից հետո Գերմանիայում թրոմբի 31 դեպք է գրանցվել
Գերմանական Paul Ehrlich ինստիտուտը արձանագրել է թրոմբի 31 դեպք AstraZeneca-ով (նոր անունը՝ Vaxzevria) պատվաստումից հետո, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
19 դեպքում արձանագրվել է թրոմբոցիտոպենիա (թրոմբոցիտների քանակի նվազում), 9 մարդ մահացել է:
Մասնագետները թրոմբոզ են արձանագրել 36 և 57 տարեկան երկու տղամարդկանց, ինչպես նաև 20-ից 63 տարեկան 29 կանանց մոտ:
Եվրոպական բժշկական գործակալության կայքը մարտի 30-ին հաղորդել է, որ անգլո-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria։ Վերանվանումը տեղի է ունեցել պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ առաջացած բարդությունների մասին հաղորդագրությունների ֆոնին:
Մարտին, պատվաստումից հետո տեղի ունեցած մի շարք մահերից, ինչպես նաև AstraZeneca դեղամիջոցն օգտագործելուց հետո հիվանդների մոտ թրոմբի առաջացման դեպքերից հետո, որոշ երկրներ դադարեցրել են այս դեղամիջոցի օգտագործումը։
Սակայն հետագայում եվրոպական դեղորայքային կարգավորիչը հաստատել է այս դեղամիջոցի անվտանգությունը:
Այժմ Շվեդիայի իշխանությունները հայտնում են, որ պատվաստանյութի անվանափոխությունը բացի փաթեթավորումից, այլ փոփոխությունների չի հանգեցնի:
Հարակից հրապարակումներ`
- AstraZeneca պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria
- Կանադան դադարեցնում է «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը
- Շվեդիան մասամբ կվերսկսի AstraZeneca-ով պատվաստումը
- ԱՀԿ ներկայացուցիչ. Վրաստանում բուժքրոջ մահը ցավալի է և ուսումնասիրում ենք բոլոր դեպքերը, որոնք կապված են պատվաստանյութի հետ
- Լեհերի 70%-ը հրաժարվում է պատվաստվել AstraZeneca պատվաստանյութով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան