Կանադան դադարեցնում է «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը
Կանադայի իշխանությունները որոշել են դադարեցնել անգլո-շվեդական «AstraZeneca» ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութի օգտագործումը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Իմունականխարգելման ազգային խորհրդատվական կոմիտեի նախագահ Շելլի Դիքսը պարզաբանել է, որ դեղը չի օգտագործվի 55 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստման համար: Նրա խոսքով, այս որոշման համար հիմք են հանդիսացել հիվանդների մոտ թրոմբի առաջացման նախադեպերը։
Դոկտոր Ջոս Ռայմերը նշել է, որ պատվաստումից հետո թրոմբի առաջացման հավանականությունը 10000/1 հարաբերակցությամբ է: Այս տվյալները ստացվել են Կանադայի Մանիտոբա նահանգում պատվաստանյութերի ներդրման արշավի նպատակային խմբի վերլուծությունից:
Ավելի վաղ Կանադայի Առողջապահության նախարարությունը նախազգուշացում էր տարածել «AstraZeneca» դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների մասին:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 128,1 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 103,3 միլիոն մարդ, և ավելի քան 2,8 միլիոն հիվանդ մահացել է: Ռուսաստանում հայտնաբերվել է ավելի քան 4,5 միլիոն մարդ՝ COVID-19 հիվանդությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիան մասամբ կվերսկսի AstraZeneca-ով պատվաստումը
- Լեհերի 70%-ը հրաժարվում է պատվաստվել AstraZeneca պատվաստանյութով
- AstraZeneca պատվաստանյութը ստանալուց հետո Նորվեգիայում ևս երկու մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան