Առնվազն 45 մարդ է մահացել Տանզանիայի նախագահի թաղման ժամանակ
Առնվազն 45 մարդ է մահացել Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլիի թաղման արարողության ժամանակ տեղի ունեցած խառնաշփոթի արդյունքում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով տեղի ոստիկանության հրապարակած տվյալներին։
Արարողությունը տեղի է ունեցել մարտի 21-ին Դար էս Սալամ քաղաքում։ Ոստիկանության տվյալներով՝ մահացել է 45 մարդ, ևս 37-ը վիրավորվել են:
«Նրանք գնացել էին իրենց սերը ցույց տալու իրենց մահացած առաջնորդին, բայց մարդկանց մեծ քանակի պատճառով ոմանք անհամբերություն են դրսևորել, և որոշել են օգտագործել ոչ պաշտոնական մուտքը, և այդպիսով առաջացել է այս խնդիրը», - ասել է է Դար էս Սալամի ոստիկանության հատուկ ծառայության հրամանատար Լազարո Մամբոսասան:
Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ 61 տարեկանում մահացել է Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին: Պետության ղեկավարի մահվան լուրից մեկ շաբաթ առաջ նա հոսպիտալացվել էր հարևան Քենիայում։