Դատախազները դատական նիստին չեն մասնակցում
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց սահմանդրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։
Մեղադրանքի կողմը պաշտպանող դատախազները դատարան չեն եկել։
Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի փաստաբանը միջնորդեց վերացնել նրա գույքի վրա դրված արգելանքը։ Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, քանի որ Սեդրական Քոչարյանը դատավարության մասնակից չի հանդիսանում, առաջարկեց տեղափոխվել դատական դահլիճի մյուս կողմ։
«Երբ դատարանը կանդրադառնա ձեր միջնորդության քննությանը, դատարանը ձեզ կտեղեկացնի»,-ասաց դատավոր Դանիբեկյանը՝ չպատասխանելով այլ մանրամասների։
Դատավորը հայտարարեց, հիմա գործը գտնվում է դատաքննության փուլում։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։
Նիստին կարող եք հետևել Yerevan.today-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. 300․1-ի վախճանը
- Էլինար Վարդանյան. Մի անարդարության համառոտ պատմություն
- Վարդևանյան. Խնդրում եմ սա փոխանցել որոշ պատգամավոր-փաստաբաններին, անհայտ ծագման ՀԿ-ների ներկայացուցիչներին
- Արթուր Ղամբարյան. ՍԴ որոշման պատճառաբանական մասը գերազանցեց իմ սպասումները
- ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
- Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում․ փաստաբան
- Լիա Իվանյան. ՍԴ որոշման մեսիջները
- Արամ Վարդևանյան. Քրեական հետապնդում 300․1-րդ հոդվածով Հայաստանում այլևս երբեք չի լինելու
- Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից