Ռուս խաղաղապահները տասնմեկերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին:
Էներգիայի մատակարարման և ջրամատակարարման համակարգերը, սոցիալական օբյեկտները և բնակելի շենքերը վերականգնելու համար, Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական տասնմեկերորդ շարասյունը, որը բաղկացած է եղել 15 Կամազ մակնիշի ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, 80 տոննա բեռով Ստեփանակերտ-Մադաղիս-Քելբաջար երթուղով անցել է Քարվաճառի շրջան: Ըստ ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության՝ մեքենաներում եղել են էլեկտրական սարքավորումներ, շինանյութեր և այլ ոչ ռազմական պարագաներ:
Ռուս խաղաղապահների օժանդակությամբ արդեն տասնմեկ ավտոշարասյուն տեղափոխել է ավելի քան 1600 տոննա բեռ:
Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները 60 տոննա բեռով իններորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
- Ռուս խաղաղապահները 130 տոննա բեռով բարձած յոթերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
- Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Քարվաճառ 130 տոննա բեռ տեղափոխող շարասյունը
- Ռուս խաղաղապահները 185 տոննա բեռ են հասցրել Քարվաճառի շրջան
- Ռուս խաղաղապահներն ապահովել են 150 տոննա ադրբեջանական բեռի առաքումը Քարվաճառի շրջան