Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինվորականների ու պահեստազորայինների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում՝ 2 ջոկատով: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, գյուղական ու քաղաքային համայնքներում, դիրքային, լեռնային ու անտառային հատվածներում, Արցախի փրկարարները սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր, բոլոր ուղղություններում իրականացրել են փրկարար-որոնողական աշխատանքներ: Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:
Այժմ որոնումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության, պարտադիր տարածքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է մեկ աճյուն
- Զինծառայողների մարմինների որոնումներն այսօր իրականացվում են Ջրականում և Վարանդայում
- Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել
- Հադրութի շրջանում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն շարունակվում են Հադրութի շրջանում
- Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքը հետաձգվել է
- Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսվել են
- Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան