Վարդևանյան. Դատախազները վախեցան դատական նիստին գալ
«Այն դատախազները, որոնք միշտ խրոխտ ձայնով գալիս ներկայանում էին դատական նիստերին, նույնիսկ ասում էին, որ իրենք ոչ թե օգտագործվող են, այլ՝ օգտագործող, այսօր նույնիսկ դատական նիստի չներկայացան»,- այս ասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում։
Փաստաբանն ընդգծեց, որ ամբողջ դատախազությունից գեթ մեկ դատախազ չի գտնվել, որ գար ու նիստին մասնակցեր։
«Սա ինձ համար ապշելու երևույթ էր։ Դա պայմանավորված էր մի պատճառով, երևի թե վախեցած են։ Այլ տրամաբանություն չկար»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է մարտի 26-ին, որոշումն ամբողջությամբ երեկ ու ամեն ինչ պարզ էր՝ Խաչատուրովի, Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր ամբղոջությամբ։
Վարդևանյանի խոսքով, այն, ինչ տեսանք այսօրվա դատական նիստին իրավաբանություն չէր։
«Կարող էին դատախազները գալ ու ներկայանալ նիստին, ասել՝ գիտեք, միջնորդություն ենք ուզում ներկայացնել։ Բայց դատական նիստին վախենալ ու չգալ, խայտառակություն էր ուղղակի»,- ասաց նա՝ նշելոց, որ դատախազությունից այլևս ամեն ինչ սպասելի է։
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյան. Օրինականությամբ շարժվելու մոտիվացիա ես Աննա Դանիբեկյանի մոտ չեմ տեսնում
- Յուրի Խաչատուրովի փաստաբան. Լրիվ իրավասու ենք հաջորդ դատական նիստին չներկայանալ
- Վարդևանյանը՝ դատավորին. Դատախազները ուզում են ապօրինությունը գցել Ձեզ վրա
- Հայկ Ալումյանը՝ Դանիբեկյանին. Դուք արդեն դատախազների հետ սցենա՞ր եք նախապատրաստել
- Ալումյանը՝ Դանիբեկյանին. Էս դատավարությունը ո՞ր երկրի կանոններով է գնում
- Դատախազները դատական նիստին չեն մասնակցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան