«Հրապարակ». «Իմքայլական» պատգամավորները չեն շտապում ակտիվ աշխատել արտահերթի համար. Նրանք սպասում են նախընտրական ցուցակին
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը «Քաղպայմանագրին» հանձնարարել է ակտիվ նախընտրական աշխատանքներով զբաղվել, մարզերում վերաբացել գրասենյակները, որոնք փակվել էին 2 տարի առաջ, սակայն պատգամավորներն առանձնապես չեն կոտորում իրենց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք սպասում են նախընտրական ցուցակին, որպեսզի հասկանան՝ աշխատե՞ն, թե՞ ոչ։
Իսկ Նիկոլ Փաշինյանը, որոշ տեղեկություններով, չի շտապում ցուցակները կազմել կամ տեղեկացնել, թե ով որ տեղում է լինելու։ Որոշել է, որ դրա մասին կբարձրաձայնի, երբ ԱԺ-ում ընդունվի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, և ռեյտինգայինից անցումն ամրագրվի։ Եթե հիմա խաղաքարտերը բացի, չի բացառվում, որ ցուցակից դուրս մնացածները դեմարշ անեն և չքվեարկեն փոփոխությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: