Միհրան Պողոսյան. Օրինականությամբ շարժվելու մոտիվացիա ես Աննա Դանիբեկյանի մոտ չեմ տեսնում
«Նոր մեղադրանքի իրավական հնարավորությունը բացակայում է։ Հետևաբար, իրավական առումով ես բացառում եմ նոր մեղադրանքի ի հայտ բերում»,- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նա խոստովանեց, չգիտի, թե այս գործով իշխանությունների խելքին ինչ քամի կփչի, ինչ ցնդաբանությունների կհանգեն իշխանություններն ու ինչ գործողությունների կգնան ու ինչ կպատվիրեն դատախազության միջոցով։
«Դրանք բոլորիս երևակայությունից դուրս են։ Իրավական առումով, եղած փաստական տվյալների համաձայն Յուրի Խաչատուրովի նկատմամբ նոր հետապնդում սկսելու նախ և առաջ բոլոր ժամկետներն են վերացել, ապա որևէ փաստական տվյալ չկա, որը կարող է հիմք ծառայել նոր մեղադրանք հորինելու համար։ Իրավական առումով դա ցնդաբանություն կլինի»,- ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, Քրեական դատավարության 309.պրիմ 1 հոդվածի համաձայն, մինչև խորհրդակցական սենյակ հեռանալը դատարանը ի հայտ եկած նոր փաստական հանգամանքների հիման վրա, կարող է վերաորակավորել մեղադրանքը, սակայն այս գործով նման ընթացակարգ չկա, քանի որ փաստական նոր տվյալներ ի հայտ չեն եկել։
Պողոսյանի խոսքով, փաստաբանները դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունները դատական կարգով բողոքարկելու են, քանի որ այս գործը նրան մակագրելուց հետո այլ գործերով ևս նրա գործողությունները փոխվել են 180 աստիճանով։
«Պատահական չէր, որ ես այսօր դատական նիստում ասացի դատավոր Դանիբեկյանին, մի վիրավորվեք մեր որակումներից, դրա մեղավորը միմիայն Դուք եք, որ մեկ ու կես տարվա ընթացքում, հետևողականորեն թույլ տալով օրենքի կոպտագույն խախտումներ, ստեղծվել է մի վիճակ, երբ պաշտպանության կողմը կասկածի տակ է դնում Աննա Դանիբեկյանի ձեռնհասությունը։ Այսինքն, նշվում է, որ կասկածի տակ էր դրվում նրա իրավական գիտակցությունը, կասկածում էին, որ նա ադեկվատ վիճակում է։
Ես չեմ կարող ասել, թե Աննա Դանիբեկյանին ինչ հրահանգ է իջեցված, բայց օրինականությամբ շարժվելու մոտիվացիա ես տիկին Դանիբեկյանի մոտ չեմ տեսնում, հակառակ դեպքում մենք կվերցնեինք այսօր քրեական գործի դադարեցման վերաբերյալ որոշումը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Յուրի Խաչատուրովի փաստաբան. Լրիվ իրավասու ենք հաջորդ դատական նիստին չներկայանալ
- Վարդևանյանը՝ դատավորին. Դատախազները ուզում են ապօրինությունը գցել Ձեզ վրա
- Հայկ Ալումյանը՝ Դանիբեկյանին. Դուք արդեն դատախազների հետ սցենա՞ր եք նախապատրաստել
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը ընդմիջվեց
- Ալումյանը՝ Դանիբեկյանին. Էս դատավարությունը ո՞ր երկրի կանոններով է գնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան