Պուտինի հոբբիները՝ անգլերեն է սովորում, գիրք է կարդում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական հոբբին ընթերցանությունն է, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում, գրում է Tass-ը։
«Դրանք հիմնականում պատմական գրականությունն է, հուշեր», - ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ Պուտինը բաժանորդագրվում է թերթերի, որոնք գալիս են ինչպես Կրեմլ, այնպես էլ Նովո-Օգարյովո: Բացի այդ, դրանք միշտ կան ինքնաթիռում, ուստի նախագահը հաճախ է նայում դրանք, երբ ինչ-որ տեղ թռչում է: Նա նաև ստանում է մամուլի դայջեստներ:
Բացի այդ, Պուտինը դիտում է ինչպես գերմանական, այնպես էլ անգլալեզու հեռուստաալիքներ:
«Ոչ ամեն օր, բայց, իհարկե, շաբաթը մի քանի անգամ նա անգլերեն է սովորում: Սրանք կարճ դասեր են, բայց կանոնավոր», - ասել է Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում