ԱՄՆ-ում կարող է սկսվել կորոնավիրուսի 4-րդ ալիքը
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) ղեկավար Ռոշել Վալենսկին մտահոգություն է հայտնել ամերիկացիների շրջանում կորոնավիրուսի դեպքերի աճի կապակցությամբ, ինչը կարող է հանգեցնել վարակի տարածման չորրորդ ալիքի սկիզբին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Վալենսկու խոսքով, համաճարակի չորրորդ ալիքը կարող է սկսվել երկրում, եթե քաղաքացիները չսկսեն պահպանել բոլոր նախազգուշական միջոցները, և պատվաստումների տեմպը չարագանա: ՀՎԿԴԿ տնօրենը հավելել է, որ ստեղծված իրավիճակում անգործ մնալ հնարավոր չէ:
«Մենք հիվանդության թռիչքաձև աճ ենք տեսնում»,- նշել է Վալենսկին ՝ հավելելով, որ վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր գրանցվում է մոտավորապես 60–70 000 նոր դեպք: Սա 10%-ով ավելին է, քան նախորդ շաբաթ: Նույն ժամանակահատվածում հոսպիտալացումների թիվն օրական 4600-ից հասել է 4800-ի:
ՀՎԿԴԿ տնօրենը կարծում է, որ համաճարակի հետ կապված սահմանափակումները վերացման կամ թուլացման մասին խոսելը վաղաժամ է, չնայած մի շարք նահանգների նահանգապետեր դա արդեն անում են: Ինչպես նշել է Վալենսկին, ինքը երեքշաբթի օրը պատրաստվում է զրուցել նահանգապետերի հետ`համոզելու նրանց զերծ մնալ նման քայլերից:
Մինչ օրս, ըստ կենտրոնի, երկրում ավելի քան 93 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն մեկ դոզա, իսկ 51,5 միլիոնն ամբողջությամբ պատվաստվել է:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն առավել հավանական է համարում կորոնավիրուսի տարածումը կենդանու որոշակի տեսակից
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
- 30.03.2021. Կորոնավիրուսի 750 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
- Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում ենք կորոնավիրուսի ավելի քան 7000 նոր դեպքեր. Գայանե Սահակյան
- Մադուրոն նավթ է առաջարկել կորոնավիրուսի պատվաստանյութերի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին