Բեյրութը կանգնած է համընդհանուր մթության վտանգի առջև
Լիբանանյան լրատվականները տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ Լիբանանը և մասնավորապես մայրաքաղաք Բեյրութը հայտնվել է համընդհանուր մթության վտանգի առաջ։ Այս մասին գրում է «Արևելքը»։
Նշվում է, որ վառելիքի քանակության սպառման հետևանքով օրերս իր աշխատանքները դադրեցրել է «Զահրանի» էլեկտրակայանը և նույն պատճառով առաջիկա օրերին կարող է դադարել գործել «Տէյր Ըհմար»-ի կայանը։
Ասվում է, որ վերջին շրջանում կառավարության կողմից դրամական միջոցներ չտրամադրելու պատճառով դեպի Բեյրութ նավթ փոխադրող ընկերությունները սկսել են թերանալ իրենց պարտականությունների կատարման մեջ։
Երկրում, որտեղ տնտեսական-հասարակական ամբողջական շարժը կենտրոնացած է մայրաքաղաք Բեյրութում՝ էլեկտրականության մատակարարման կասեցումը կարող է ավելի բարդացնել առանց այդ էլ դժվար օրեր ապրող Լիբանանում կյանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են