Քաղաքական 11:16 30/03/2021 Հայաստան

Էլինար Վարդանյան. Մի անարդարության համառոտ պատմություն

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է  խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարկում ենք ամբողջությամբ.

«ՍԴ-ի որոշումը 300.1 հոդվածի հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ մի շատ երկար պրոցեսի տրամաբանական ավարտն է։ Բայց այդ ճանապարհը եղել է դժվար, անհարթ ու ժամանակ առ ժամանակ անելանելի։ Կարծում եմ` կա իմաստ՝ ներկայացնելու անարդարության երկար ճանապարհի համառոտ պատմությունը։

Մեծ էմոցիոնալ ալիք

2018թ. Հայաստանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք մարդկանց մոտ առաջացրեցին երկրում մեծ փոփոխությունների և զարգացման ակնկալիք։ Ամեն ինչ սկսվեց համերաշխության կոչերով, սակայն սահուն վերածվեց սև և սպիտակի դասակարգման և քաղաքական, դատաիրավական տեռորի։ Իշխանության եկած, իրենց անելիքը որևէ կերպ չպատկերացնող, սեփական կենսագրությունը 2018թ. ապրիլից սկսողները փորձեցին տպավորություն ստեղծել, թե զրոյից են պետություն կառուցում։ Իշխանությունն ընտրեց հասարակությանը մանիպուլացնելու ճանապարհը։  Կարճ ժամանակ անց ընկալունակ մարդիկ հասկացան, թե իրականում ուր է շարժվում իշխանությունը։ Այդ մարդկանց թիվը սկզբում շատ սահմանափակ էր։ Առավել սահմանափակ էր խնդիրները բարձրաձայնելու համարձակություն ունեցողների թիվը։ Սկսվել էր լայվերի, ֆեյքային հարձակումների տեռորը։ Հասարակությունը հարցեր չէր տալիս և պատասխանների էլ չէր սպասում, կորցրել էր վտանգի և ինքնապաշտպանական բնազդները։ Մեր առօրյան լցվել էր մանկապարտեզներից մինչև բուհեր, նախարարություններից մինչև բիզնես «խոշոր հանցագործներ» բացահայտելու վերաբերյալ լուրերով։ Այցեքարտն, իհարկե, Մարտի 1-ի գործն էր։

«Բացահայտվեց» Մարտի 1-ի գործը

Երկրում ամեն ինչ սկսեց պտտվել Մարտի 1-ի գործի շուրջ։ Ներքին համերաշխության և խորքային հետևությունների փոխարեն, որոշում կայացվեց «հապճեպ բացահայտել» մարտի 1-ը և նշանակել մեղավորներ։  Քրեական գործի քննությունը երկու և կես ամսվա ընթացքում ամփոփվեց սահմանադրական կարգի տապալման գործի մեջ։ 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ: 2018 թվականի հուլիսի 27-ին մեղադրյալ նշանակվեց և կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ արդեն օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է. «Քանի որ դա շատ կարևոր թեմա է, ես ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ մարտի 1-ի գործին: Բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները, և այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը, իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է. ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»։

Սա առանցքային պահ է, որը մատնում է քաղաքական պատվերի և նախօրոք հաստատված սցենարի առկայությունը։ Օգոստոսի 17-ից հետո քննությունն, իհարկե, շարունակվում էր, բայց որքան էլ զավեշտալի հնչի՝ ոչ մարտի 1-ի մասին։

Սկսվեց մեդիատեռորը հանրայինի եթերում։ Օգոստոսի 3-ին, մի ամբողջ օր Հանրային եթերում անոնս արվեց «սենսացիոն բացահայտում մարտի 1-ի գործով» լուրը, իսկ օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետը, և պարզվեց, որ խոսքն ընդամենը Վիկիլիքսում տեղ գտած մի հրապարակման մասին է։ Հաջորդ` իսկապես սենսացիոն բացահայտումը սեպտեմբերի 11-ին էր, երբ համացանցում տարածվեց ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման ձայնագրությունը, որից պարզ էր դառնում, որ Ն. Փաշինյանն անձամբ է ղեկավարում քննչական խումբը, դատավորներին և մարտի 1-ի թեման՝ ընդհանրապես։

Հաջորդաբար մեղադրանքներ առաջադրվեցին Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ այն ժամանակ գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։ Սկսվեց «խաչակրաց արշավանք» Շուշին ազատագրած, Արցախը պահած, 7 շրջանների հաշվին անվտանգության գոտի ստեղծած և 24 տարի խաղաղություն պարտադրած մարդկանց նկատմամբ։

Բայց գործը, միևնույն է, մնաց թերի, գործում տեղ չգտան մարտի 1-ի գործի առանցքը կազմող զոհերի մեղավորների բացահայտման, երկրապահների մոտ տեղի ունեցող խմորումների, զինված հեղաշրջման հնարավորության, պաշտպանության փոխնախարարների գործողությունների, զորամասերի փողոց հանելու փորձերի և բազմաթիվ այլ առանցքային հարցերի պատասխաններ։
Սահմանադրական կարգի տապալման գործը պարզապես ջուր դուրս եկավ։ 2020թ. սեպտեմբերին Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները որոշեցին դադարեցնել մասնակցությունը դատական նիստերին՝ մեղադրելով դատախազությանը՝ բավարար կամք և ջանքեր չգործադրելու համար։ Ստացվեց մի իրավիճակ, երբ և՛ տուժողները, և՛ պաշտպանական կողմը մեղադրում էին իրավապահներին, իսկ իշխանությունը հայտնվել էր իր իսկ կողմից ստեղծած ծուղակում։

Անազատության  ժամանակագրությունը

Նախագահ Ռ. Քոչարյանը իր դեմ հարուցված քրեական գործի պահին գտնվում էր արտերկրում։ ՀՔԾ առաջին իսկ հրավերով՝ վերադառնում է Հայաստան և ներկայանում հարցաքննության։ Ամիսներ հետո իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները կխոստովանեն, որ իրենց սցենարը փլվել է այդ պահին. ըստ իրենց հաշվարկի` Ռ. Քոչարյանը չէր գա Հայաստան, կմնար արտերկրում և այդ դեպքում իշխանությունը նրանց կհռչակեր մարտի 1-ի «միակ կազմակերպիչը, միակ պատասխանատուն և միակ մեղավորը»։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի շրջանակներում կալանավորվեց 2018 թվականի հուլիսի 27-ին, ապա օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ` անձեռնմխելիության հիմքով, ազատ արձակվեց: Բայց իշխանությունը չհանձնվեց։ 2018թ-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշեց բեկանել Ազարյանի որոշումն ու գործն ուղարկել վերաքննիչ դատարան` նոր քննության: Դեկտեմբերի 7-ին դատավոր Ռուբիկ Մխիթարյանը Քոչարյանին նորից կալանավորելու որոշում կայացրեց: 2019թ. մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, կայացրեց որոշում` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել Արցախի այն ժամանակ նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը: Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց։ Դրան հաջորդեց Փաշինյանի հիստերիկ կոչը` շրջափակել դատարանները։ Մայիսի 20-ին տեղի ունեցավ, ըստ էության, սահմանադրական կարգի իրական տապալում, շրջափակվեցին դատարանների մուտքերը։ Դրանով իսկ Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ մարտի 1-ի հարցում գնալու է մինչև վերջ, նույնիսկ` հակաիրավական ճանապարհով, և դատարանները պետք է կատարեն իր հրահանգները։ Շրջանառվեց վեթթինգի գաղափարը։

Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց 2019թ. հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանի իշխանությունների համար վստահելի, իսկ հանրության մոտ ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանը կրկին կալանավորեց Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ գործի վարույթը կասեցնելու` առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանեց և գործն ուղարկեց նոր քննության։

Գործի վարույթը հանձնվեց Աննա Դանիբեկյանին, որը որոշեց որևէ կերպ չշեղվել իշխանությունների կամքը կատարելու հատուկ առաքելությունից։ Նա մի քանի անգամ առանց հիմնավոր փաստարկների մերժեց Քոչարյանին կալանքից ազատելու բոլոր հնարավոր միջնորդությունները, այդ թվում` ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությունը, գրավի միջնորդությունը։ Տպավորություն է, որ նա ցանկացած հարց քննարկում էր` արդեն մտքում ունենալով պատրաստի որոշում։

2020թ. հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց մոտ մեկ տարի անընդմեջ կալանքի տակ գտնվող Քոչարյանի փաստաբանների դիմումը։ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվեց, և որպես խափանման միջոց ընտրվեց գրավը՝ 2 միլիարդ դրամի չափով: Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի պահվեց կալանքի տակ։ Գրավի գումարը ժամերի ընթացքում մուծեցին ռուսահայ բիզնես էլիտայի ներկայացուցիչները, որոնք Հայաստանում իրենց կատարած աշխատանքի համար ունեն բարձր հեղինակություն։ Ամենաճանաչվածն, իհարկե, Սամվել Կարապետյանն է։

Վիկիլիքսյան գաղտնազերծում

Դատավարության լճացման փուլում «Իմ Ձայնը» նախագծի կողմից հրապարակվեցին վիկիլիքսյան գաղտնազերծված նյութերը, որոնք մարտի 1-ի գործում լույս սփռեցին մինչ այդ հասարակությանն անհայտ դրվագների վրա։ Ամերիկյան դիվանագետների գրագրությունը փաստում էր, որ 2008թ-ին ընդդիմության երկարաժամկետ պլանը եղել է` կազմակերպել ցույցեր, հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից և լցնել փողոցները։ Տարօրինակ կերպով, որ այդ հրապարակումներում նշված փաստերը չստուգվեցին և չմեկնաբանվեցին ՀՔԾ կողմից, այլապես կարող էին էական նշանակություն ունենալ արարքի և գործով անցնող մեղադրյալների գործողություններին ճիշտ գնահատականներ տալու համար։ Դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն։ Այս հանգամանքների բացահայտումը կքանդեր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Վիկիլիքսյան հրապարակումները բացահայտում էին նաև, որ, նախքան անկառավարելի բախումները և ողբերգական զարգացումները, կար բացառիկ հնարավորություն՝ խուսափել դրանցից, և որ Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ։ Քոչարյանն, ըստ էության, համաձայնել է ամերիկյան միջնորդությամբ ընդդիմության բոլոր պայմաններին, միայն թե հնարավոր լինի հասնել խաղաղ հանգուցալուծման։ Եվ այս բացառիկ հնարավորությունը բաց է թողնվել։ Հրապարակումներում խոսվում էր նաև մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Փաշինյանի` ագրեսիվ և բախումներ հրահրող վարքագծի մասին։ «Իմ ձայնի» վիկիլիքսյան շարքը ամպրոպ էր խաղաղ երկնքում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008-ից ԱՄՆ դեսպանատունը և ամերիկյան կողմն ակտիվորեն միջամտում էին դատական գործերին` փորձելով թույլ չտալ անօրինականություններ, իսկ 2018-ին` զրոյական արձագանք բոլոր անօրինականություններին և ապօրինություններին։

Սկզբունքային դատավորներն ընդդեմ բանդայի

Մարտի 1-ի քննությունը բացահայտեց մեր դատական համակարգի թերություններն ու ձեռքբերումները։ Մենք տեսանք դատավորների, որոնք պատրաստ էին պայքարել մեդիատեռորի, իշխանությունների ուղղակի և անուղղակի ճնշումների դեմ, ովքեր ապացուցեցին, որ «վնգստացող դատավորներ» անվանարկումը իրենց չի վերաբերում։ Ալեքսանդր Ազարյանը, Դավիթ Գրիգորյանը, Արսեն Նիկողոսյանը՝ ի հեճուկս իշխանության անմիջական ճնշման և սոցցանցային տեռորի, կայացրեցին բացառապես օրենքից բխող որոշումներ։ Իհարկե, դրան հաջորդեցին կարգապահական և քրեական վարույթները, սակայն այս մարդկանց ջանքերի շնորհիվ դատական համակարգը փորձեց քայլեր անել` իր անկախության հաստատման և պահպանման ուղղությամբ։

Իշխանության սրտի դատավորները

Սկզբունքային դատավորների կողքին, սակայն, եղան Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նմանները։ Նրանց կողմից մարտի 1-ի գործով թույլ տրված արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտումները հետագայում իրավագիտության դասագրքերում կբերվեն որպես օրինակ, թե ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել։
Քաղաքական իշխանությունը 100 տոկոսանոց անխափան դատարաններ ունենալու համար գնաց «սրտի դատավորների թիմ» ձևավորելու ճանապարհով՝ այդ կերպ փորձելով ապահովագրել իրեն բոլոր անկանխատեսելի ռիսկերից։ Շրջանառվեցին կոնկրետ անուններ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան, Ավանում՝ Վահե Միսակյան, վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյան, Մհեր Արղամանյան, Տիգրան Սահակյան, Արմեն Բեքթաշյան, Լուսինե Աբգարյան։

Հակաքոչարյանական ալիք

2018-ից Հայաստանում թափ առավ հակաքոչարյանական ալիքը։ Այդ օրերի բարձր վարկանիշով իշխանությունը բոլոր հնարավոր մեդիա ռեսուրսներով, սոցիալական ցանցերով իրականացնում էր հակաքարոզչություն։ Այդ ընթացքում լռում էին  իրավապաշտպանները, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները,  մտավորականները,  ամբողջական քաղաքական ուժերը, Քոչարյանի հետ երկար տարիներ աշխատած անձինք։
2018-ին  շատ քչերն ունեցան խիզախություն՝ ասելու, որ սա աննկարագրելի անօրինականություն է, որ սա անձի համար պայքար չէ, այլ՝ պայքար օրինականության և արդարության համար։ Սկզբում հատուկենտ մարդիկ էինք, որ բարձաձայնում էինք իշխանությունների կողմից իրականացվող ռեպրեսիայի անթույլատրելիության մասին։ Այդ հիմա է, որ շատերը հերթ են կանգնում Քոչարյանի կամ նրա մերձավորների ողջույնին արժանանալու համար։

Ռուսաստանի արձագանքը

Ռուսաստանը պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով իր աջակցությունը հայտնեց Քոչարյանին։ Լավրովը իր հայտարարության մեջ նշեց, որ իրենց անհանգստացնում է, որ իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ, մասնավորապես` հետաքննվում են 10 տարվա վաղեմության դեպքերը, իրականացվում են ձերբակալություններ։ Ռուսաստանը իր հիմնավորումները կառուցել էր իրավական փորձաքննության վրա և բացահայտել, որ սա քաղաքական հետապնդում է, ուրիշ ոչինչ։ Մի շարք ռուսական լրատվամիջոցներ անդրադարձան կալանքի հարցին, դատարանի անկախության խնդրին,  հասարակության մեջ ձևավորված անհանդուրժողականությանը, «սոցցանցային արդարադատությանը», փաստաբանների նկատմամբ գրոհներին։

Դիվանագիտական ներկայացուցչությունների համառ լռությունը

ԱՄՆ դեսպանատունը, առանձին միջազգային կառույցներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք 2008-ին էական դերակատարում էին ունեցել երկրում մթնոլորտի հանդարտեցման, ժողովրդավարության և օրինականության հաստատման գործում, լուռ հետևում էին մարտի 1-ի գործով ապօրինություններին։

2008-2010թթ.-ին, նրանք, ըստ էության, քաղաքական ճնշումներ էին գործադրել ՀՀ իշխանությունների վրա՝ նախ և առաջ մարտի 1-ի քրեական գործերով։ Օտարերկյա դիվանագետները զգալի ջանքեր էին գործադրել հատկապես հայտնի «Յոթի գործով» և այլ քրեական գործերով ձերբակալված ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու նպատակով։ Ամերիկյան և եվրոպական կառույցների ջանքերի շնորհիվ էր, որ օրենսդրական փոփոխության էին ենթարկվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ և 300-րդ հոդվածները։ Սակայն Սահմանադրական կարգի տապալման գործով նրանք աչք փակեցին ՀՔԾ-ի և դատախազության ամենաթողության, գործի քննության ընթացքում տեղի ունեցող տարատեսակ խախտումների, քրեական գործերի՝ակնհայտ քաղաքական ուղղվածության, մեղադրանքի հիմքում դրվող քրեական օրենսգրքի՝ նույնքան վիճահարույց և անորոշ հոդվածների, քրեական և դատական գործերին իշխանությունների ուղիղ միջամտության վրա։

Աննախադեպ արշավ Սահմանադրական դատարանի նկատմամբ

Ամեն ինչ սկսեց դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումից, երբ նա որոշեց դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու հարցով։ Իսկ այն պահից, երբ ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մասամբ վարույթ ընդունեց դիմումը, ՍԴ-ն հայտարարվեց Հայաստանի իշխանությունների թիվ մեկ թշնամին, և սկսվեց արշավը։ Նախ շրջանառության մեջ էր դրվել ՍԴ անդամ-ՍԴ դատավոր կեղծ թեզը։ Այնուհետև՝ հարուցվեցին քրեական գործեր` ՍԴ այն ժամանակ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա մերձավորների նկատմամբ, չմոռացան նույնիսկ սանիկներին։ Հետո եղավ հայտնի գրիչի պատմությունը, որը ցույց տվեց իրավիճակի ողջ կոմիկականությունը  և ողբերգականությունը։ Ընդունվեց դատավորների վաղ կենսաթոշակի մասին տխրահռչակ օրենքը, որը ՀՀ նախագահի պասիվ դիտորդության պայմաններում ուժի մեջ մտավ։ Անտեսվեցին Վենետիկի հանձնաժողովի` բավականին կոշտ ձևակերպումները։ Եվ երբ ՍԴ դատավորները չտրվեցին օրինական կաշառքին, Սահմանադրության կոպիտ խախտումներով ապրիլի 5-ին նշանակվեց հանրաքվե՝ ամեն գնով ՍԴ դատավորներից ազատվելու և յուրայիններով փոխարինելու համար։ Աճող համավարակի պայամաններում սկսվեց վարչապետի քարոզարշավը, որտեղ թշնամի հռչակվեցին բոլոր նրանք, ովքեր չեն կիսում հանրաքվեի միջոցով ՍԴ դատավորներից ազատվելու «փայլուն» գաղափարը։ Երբ ուրվագծվեց հանրաքվեն տապալելու հեռանկարը, իշխանությունները հրաժարվեցին հանրաքվեով Սահմանադրությունը փոփոխելու մտքից և անցան Պլան Բ-ին՝ փոփոխել Սահմանադրությունը ԱԺ միջոցով։ Հունիսի 22-ը Հայաստանի ամենահիշվող օրերից մեկն է դառնալու։ Արտակարգ դրության պայմաններում, համաճարակի փուլում, 24 ժամվա ընթացքում իրականացվեց սահմանադրական փոփոխություն։ Ժողովրդի ձայնով իշխանության եկած և երկու տարի ժողովրդի անունից խոսող մարդն ընդամենը 89 հոգով իրականացրեց Սահմանադրական փոփոխություն՝ Սահմանադրության կոպիտ խախտումով։

Մայիսի 8-ի դատական նիստը

Սահմանադրական կարգի տապալման գործի քննության ընթացքում առանձնացավ 2020թ. մայիսի 8-ի դատական նիստը։ Նիստը սկսվում է մի քանի վայրկյան տևող երկխոսությամբ,երբ Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան ունեցող, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը կիսաձայն շնորհավորում է Արցախի հերոս, Արցախի և ՀՀ նախկին նախագահին, որն էլ առանց պաթոսի, ի միջի այլոց հարցնում է՝ «ո՞ր հատվածում էիր 28 տարի առաջ»։

Դրան քիչ անց հաջորդում է Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հայտարարությունը, որ որևէ մեկը Շուշիի ազատագրման համար այս տեղ նստած չէ։
Ընդամենը մի քանի ամիս անց, այդ նույն դատախազը պետք է հունից դուրս գար իրեն «Շուշին հանձնող» կոչելուց հետո։ Երևի նա այդպես էլ չհասկացավ, որ երկուսուկես տարի Շուշին հանձնողների հրահանգով Շուշին ազատագրող գեներալների և Արցախի նախագահի մեղադրանքը պաշտպանելով, նպաստել էր Շուշիի հանձնմանը։

ՍԴ որոշումը և մեղավորության մեխանիզմը

Երկուսուկես տարի մեր կյանք մտած Սահմանադրական կարգի տապալման կամ, եթե կուզեք, մարտի 1-ի գործին հարմարեցվում էր ամեն ինչ։ Դատական համակարգը վերադասավորվում էր այնպես, որ այս գործով կայացվեն միայն Փաշինյանին ձեռնտու որոշումներ։ Այս նպատակով փոփոխվեցին նաև ՍԴ երեք դատավոր, փորձ արվեց դատարանը համալրել յուրայիններով։ Իր հաշվարկներում, սակայն, Փաշինյանը սխալվել էր. քրեական օրենսգրքի այս հոդվածի հակասահմանադրականությունն այնքան ակներև էր, որ այլ որոշում կայացնելը կասկածի տակ կդներ ՍԴ դատավորների հեղինակությունն ու մասնագիտական որակները։ Ե՛վ ՄԻԵԴ-ը, և՛ Վենետիկի հանձնաժողովը իրենց խորհրդատվական կարծիքներում արձանագրել էին հոդվածի համաչափությանը և որոշակիությանը վերաբերող խնդիրները, որքան էլ որ իշխանության կամակատարները, այդ կարծիքից առանձնացնելով առանձին նախադասություններ, փորձում էին այլ տպավորություն ստեղծել։

Այս գործում ողջ մեղավորությունն, իհարկե, իշխանությանն է՝ որպես քաղաքական պատվեր իջեցնողի, բայց կան նաև կատարողներ։ Անկախ նրանից՝ այս գործը քաղաքական ճնշումների արդյո՞ւնք է եղել, թե՞ իրավապահների անգրագիտության, անկախ ազդեցության մեխանիզմներից, կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Հատուկ քննչական ծառայության պետը, ով այս գործում հավատարիմ ծառայության համար պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով, Գլխավոր դատախազը, մեղադրանքը պաշտպանող դատախազները, այս գործով ակնհայտ անհիմն որոշում կայացրած դատավորները, ովքեր ջանասիրաբար կատարել են Փաշինյանի չհիմնավորված հրահանգներն ու կամակորությունները, պետք է հրապարակային ներողություն խնդրեն Մարտի 1-ի գործով մեղադրյալ նշանակվածներից և հանրությունից։ Իսկ դրան պետք է հաջորդեն հրաժարականները։

Իսկ պետության զարգացման տեսանկյունից հաջորդ իշխանությունների առաջին քայլերը պետք է լինեն դատաիրավական իրական բարեփոխումները, ինչը բխում է նաև այսօրվա իշխանությունների շահերից։ Որպեսզի նրանց պատասխանատվության հարցը լուծվի բացառապես օրինականության և իրավունքի ուժով»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}