Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
Իսրայելում հետազոտողները հայտնաբերել են կորոնավիրուսի տեղական շտամ: Այն ոչ մի ազդեցություն չի ունեցել համաճարակի ընթացքի վրա, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Իսրայելի Առողջապահության նախարարությանը:
Ուսումնասիրությունը վերաբերում է երկրում համաճարակի ընթացքում հայտնաբերված հիվանդության բոլոր շտամներին: Հայտնաբերված իսրայելական շտամը, ըստ գիտնականների, «չունի կլինիկական և համաճարակաբանական նշանակություն», այսինքն՝ չի ազդում վարակի տարածման տեմպի վրա, չի խորացնում հիվանդության ախտանիշները և չի ազդում պատվաստանյութի արդյունավետության վրա:
Ըստ աղբյուրի, շտամը հայտնվել է անցյալ տարվա հուլիսին և այժմ անհետանում է:
Այն, որ Իսրայելը հայտնաբերել է կորոնավիրուսի նոր վտանգավոր տեսակ, ասվել է այս տարվա հունվարին: Թեև այս հաղորդագրությունները չեն հաստատվել:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում խոսվում է կորոնավիրուսի հնարավոր երրորդ ալիքի մասին
- ԱՄՆ-ում կարող է սկսվել կորոնավիրուսի 4-րդ ալիքը
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
- Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում ենք կորոնավիրուսի ավելի քան 7000 նոր դեպքեր. Գայանե Սահակյան