ԶԼՄ. Իտալիան հնգօրյա կարանտին է մտցնում ԵՄ-ից այցելուների համար
ԵՄ երկրներից Իտալիա ժամանողները ստիպված կլինեն ներկայացնել կորոնավիրուսի հայտնաբերման թեստի արդյունքները և ժամանելուն պես հնգօրյա կարանտին անցնել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներից մեկին։
Նշվում է, որ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սփերանցան օրվա ընթացքում համապատասխան հրամանագիր կստորագրի:
Ինչպես նշում է գործակալությունը, ԵՄ երկրներից ժամանողները հինգ օր անց պետք է նորից կորոնավիրուսի թեստ հանձնեն:
Իսկ ահա ԵՄ-ից դուրս և Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրներից բոլոր ժամանողների համար սահմանվելուէ երկշաբաթյա կարանտին։ Բացի այդ, այդ երկրներից Իտալիա գալը թույատրվելու է. եթե այցը աշխատանքային խնդիրների կարգավորման, բժշկական հետազոտությունների և ուսման համար է։
Երկրում տուրիզմը պաշտոնապես արգելված է, ինչպես նաև արգելվում է տեղաշարժը բնակիչների համար: Մի շարք երկրներ ընդգրկված են այսպես կոչված սև ցուցակում, դրանցից մուտքն ընդհանրաես արգելվում է՝ անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները