Մեզ դժվար խաղ է սպասվում․ Խոակին Կապառոսը՝ Ռումինիայի հետ խաղի մասին
Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ռումինիայի թիմին։ Այս առիթով, այսօր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը նախախաղային հեռավար ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։
Հարցին թե, հավաքականը սկսել է ավելի վստահ հանդես գալ, ի՞նչն է փոխվել, կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պատասխանել է․
«Փոխվել է մտածելակերպը, քանի որ հիմա այլ ձև ենք պատրաստվում խաղերին։ Նոր մարզչի հետ նոր մտքեր են եկել, որոնք սկսում ենք իրագործել և ավելի շատ ենք հավատում մեր ուժերին»։
Դիտարկմանը, թե Հայաստանի հավաքականը երբեք չի հաղթել Ռումինիային,արդյոք ֆուտբոլիստները ուշադրություն դարձնում են նման վիճակագրությանը կամ դա հոգեբանորեն անդրադառնում է խաղաղացողների վրա, Բարսեղյանն արձագանքել է. «Իսլանդիային էլ չէինք հաղթել․․․»։
Նշենք, որ Հայաստան-Ռումինիա հանդիպումը վաղը կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկի Լատվիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ 36-ամյա Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ:
Անդրադառնալով խաղի հետ կապված ակնկալիքներին՝ Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը համեմատել է Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականներին։
«Շատ տարբեր հավաքականների մասին է խոսքը գնում։ Ինչպես տեսանք, Իսլանդիայի հավաքականը ֆիզիկապես շատ ուժեղ թիմ էր։ Ռումինիայի թիմը շատ նման է մեզ՝ խաղում է ուղղահայաց և բարձր արագություններով։ Ունենալով երիտասարդ ֆուտբոլիստներ՝ խաղադաշտում հստակ պատկերացնում են իրենց խնդիրները։ Այնպես որ, մեզ դժվար խաղ է սպասվում»,- ընդգծել է նա։
Նա նաև հայտնել է, որ ֆուտբոլիստները համապատասխան ձևով պատրաստված են։
Նշենք, որ Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին