Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը դատի է տվել ՀՀ նախագահին
Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը դատի է տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նա դիմել է վարչական դատարան: Հայցվորի պահանջն է՝ պարտավորեցնել իրեն տրամադրել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին 2020թ. նոյեմբերի 8-ի ՆՀ-288-Ա հրամանագիրը: Դատավորն է Արծրուն Միրզոյանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Կարեն Առստամյանը պաշտոնից ազատվել է 44-օրա պատերազմի վերջին օրերին: Պատերազմի օրերին նա Արցախի պաշտպանության բանակի կողմից ներկայացվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի՝ մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ղազինյանն Արմեն Սարգսյանին կոչ է անում դիմել ՍԴ
- Չալաբյան. Կոչ եմ անում Նախագահ Արմեն Սարգսյանին գիտակցել պահի ողջ պատասխանատվությունը
- Էդմոն Մարուքյան. Կոչ եմ անում Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը
- Էդմոն Մարուքյանը Արմեն Սարգսյանին հարցրել է Միրզոյանի հետ քննարկումների մասին
- Ասյա Օվանյանը Արմեն Սարգսյանին հորդորում է վեր կանգնել նեղ քաղաքական շահից