Կրեմլից հայտնել են, թե որ երկրներն են Ռուսաստանի ընկերներ
Միջազգային ասպարեզում Ռուսաստանը շատ ավելի բարեկամական հարաբերություններ ունի, քան՝ առճակատման: «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խոսելով ընկերների մասին՝ ես, հավանաբար, պետք է սկսեի Չինաստանից, նաև Հնդկաստան է ընկեր: Ընկերների շարքում կարող եք թվարկել գրեթե բոլոր ասիական և խաղաղօվկիանոսյան երկրները, միգուցե՝ բացի Ավստրալիայից »,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նա նաև նշել է, որ Մոսկվան լավ հարաբերություններ է պահպանում նախկին խորհրդային գրեթե բոլոր պետությունների հետ, բացառությամբ Վրաստանի, Ուկրաինայի և Բալթյան երկրների:
«Մենք հիանալի հարաբերություններ ունենք ԱՊՀ հանրապետությունների հետ, խորացվում է ինտեգրումը ԵԱՏՄ երկրների հետ: Բացի այդ, նախկին Խորհրդային Միությունան տարածում ինտեգրման մեկ այլ կարևոր գործընթացը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունն է»,-հավելել է Պեսկովը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ շահագրգռված են Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները, ինչպես նաև եվրոպական մի շարք պետություններ:
«Այո, Բրյուսելի հետ ամեն ինչ լավ չի ընթանում, բայց երկկողմանի հիմունքներով ԵՄ անդամ երկրների հետ երկխոսությունը շարունակվում է»,-ասել է պետության ղեկավարի խոսնակը:
Հարցազրույցի ընթացքում Պեսկովը նաև շեշտել է, որ Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տա Վաշինգտոնին ուժի դիրքերից երկխոսություն վարել Մոսկվայի հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան