Պեսկովը հիշեցրել է արցախյան պատերազմը դադարեցնելու գործում Պուտինի անձնական ներդրման մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ բոլորը պետք է հիշեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերն արցախյան պատերազմը դադարեցնելու հարցում:
«Մենք Ադրբեջանի հետ ունենք հիանալի վստահության հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Դրանք կարող են ունենալ շատ և շատ կողմեր, որոնք փոխշահավետ են: Մենք նաև պատմականորեն լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք զգալի օգուտ են բերում Հայաստանին՝ ինչպես քաղաքական այնպես էլ տնտեսական առումներով: Ինչ վերաբերում է կատարվածին ... Հավանաբար, Պուտինի անձնական դերը պատերազմը դադարեցնելու գործում պետք է հիշեն բոլորը »,-«Արգումենտի ի ֆակտի» թերթին Պեսկովի տված հարցազրույցից մեջբերում է արել «ՌԻԱ նովոստի»-ն:
2020-ի սեպտեմբերի վերջին Արցախում վերսկսվեցին ռազմական գործողությունները, որոնք դարձան երկարատև հակամարտության շարունակությունը և հանգեցրին զոհերի զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում: Կողմերը մի քանի անգամ փորձեցին զինադադար կնքել, բայց եռակողմ համաձայնություն հաջողվեց ստորագրել միայն նոյեմբերի 9-ի գիշերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան