Վարդևանյան. Խնդրում եմ սա փոխանցել որոշ պատգամավոր-փաստաբաններին, անհայտ ծագման ՀԿ-ների ներկայացուցիչներին
Սահմանադրական դատարանում ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանի՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու վերաբերյալ արդեն հրապարակված որոշման մասին գրել է.
«Ստորև ներկայացնեմ Սահմանադրական դատարանի որոշման մասնագիտական առումով չափազանց կարևոր և իրավունքի պաշտպանության համար առանցքային դիրքորոշումներ` առանց իմ կողմից մեկնաբանության։ Խնդրում եմ սա հատկապես փոխանցել որոշ պատգամավոր-փաստաբանների կամ անհայտ ծագման կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր ԱՆՀԱՄԲԵՐ սպասում էին որոշման տեքստին․
«6.7. Այլ կերպ՝ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի դիսպոզիցիայի ձևակերպումն օրենսդրի կողմից իրականացվել է, ի թիվս այլնի, տարբեր եզրույթների անհամատեղելի համակցմամբ:
Այսպիսով՝ վիճարկվող դրույթը, որն առավել ինտենսիվ միջամտություն է նախատեսում անձի անձնական ազատության հիմնական իրավունքին, ձևակերպված է ԱՅՆՔԱՆ ԱՆՈՐՈՇ, որ հնարավորություն չի տալիս ընկալել դրա իմաստը, կարող է
հանգեցնել անկանխատեսելի, հետևապես` նաև ԿԱՄԱՅԱԿԱՆ կիրառման, և թույլ է տալիս ընդլայնել հանցագործության սահմանները` պայմանավորված չափազանց բարձր վերացականության աստիճան ունեցող սահմանադրական նորմերին հղում անելու հանգամանքով»:
«6.6. Տվյալ պարագայում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդրի կողմից՝ տևական
ժամանակ Օրենսգրքի վիճարկվող հոդվածում համապատասխան փոփոխություններ չկատարելու հանգամանքը թե՛ իրավակիրառի, թե՛ շահագրգիռ անձի համար ՍՏԵՂԾՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ»։
«6.8. Բացի դրանից, օրենսդրական այդ կարգավորումների մեկնաբանման միջոցով ՉՀԱՂԹԱՀԱՐՎՈՂ ՇՓՈԹ Է ստեղծվել նորմի իրավաբանական ուժի, իրավական համակարգում դրա
գոյության և փաստացի ներգործության տեսանկյունից` նորմի փաստացի վերացումը դիտարկելով որպես նրա իրավական գործողության դադարեցման արտահայտման ձև»:
Եզրափակիչ մաս՝
«Ելնելով գործի քննության արդյունքներից...Սահմանադրական դատարանը` Ո Ր Ո Շ Ե Ց.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին ՀԱԿԱՍՈՂ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ»:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղամբարյան. ՍԴ որոշման պատճառաբանական մասը գերազանցեց իմ սպասումները
- ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
- ՍԴ-ն հաստատեց Վենետիկի հանձնաժողովի ու Եվրոպական դատարանի ասածը. Արա Ղազարյան
- Արթուր Վանեցյան. ՍԴ որոշմանը պետք է հետևեն հրաժարականներ
- Լուսինե Սահակյան. ՍԴ-ն փրկեց այսօրվա իշխանություններին ապագա մեղադրանքից ու պատժից
- Նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածները ընդունեցին դրա հակասահմանադրականությունը․ Մելիքյան