Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանի բացման հնարավորությունը
Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Jnews-ի հաղորդմամբ, լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
2021 թվականի փետրվարի 1-ից Վրաստանը վերացրել էր կանոնավոր ավիաչվերթների նկատմամբ կիրարկած բոլոր սահմանափակումները: Օտարերկրացիները կարող են Վրաստան ժամանել ինքնաթիռով, եթե ներկայացնեն կորոնավիրուսի PCR թեստ՝ բացասական արդյունքով: Մինչդեռ Վրաստանի ցամաքային սահմանները գործնականում փակ են՝ դրանցով թույլատրում են կամ Վրաստանի քաղաքացիներին, կամ օտարերկրացիներին, եթե նրանք պատվաստման ամբողջական կուրսն անցնելու փաստաթուղթ ներկայացնեն:
«Գլխավորը, ինչը կարող է ապահովագրել լարիի փոխարժեքի հետագա տատանումները, դա տնտեսության արագ վերականգնումն է: Դուք գիտեք, որ մենք գործնականում վերացրել ենք զբոսաշրջության վերականգնման համար հիմնական սահմանափակումները: Ընթացքի մեջ է պատվաստումը, որոնք խոչընդոտ կդառնան երրորդ ալիքի կանխարգելման համար: Զբոսաշրջությունը երկրին լրացուցիչ արժույթ կբերի: Այժմ մենք արդեն քննարկում ենք, թե ինչ պայմաններով կկարողանանք բացել ցամաքային սահմանները, և դա մեր ֆինանսական շուկայի լավ մեծացում կդառնա», – հայտարարել է Թուրնավան: