Բնակարանային գողություն Արտաշատում. հանցագործությունը թարմ հետքերով բացահայտվել է
Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 26-ի առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի մի բնակարանից գողություն են արել։
«Ընտանիքի անդամները գիշերը տանը չէին եղել, ինչից էլ օգտվել էին հանցամիտները. տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին դուռը և տունը տակնուվրա անելուց հետո հյուրասենյակից գողացել էին բջջային հեռախոս:
Քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանք իրականացնել: Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ կասկածյալներն Արտաշատի բնակիչ չեն։ Գողությունը բացահայտվեց հաղորդումից ժամեր անց:
Քրեական հետախույզների և նախաքննական մարմնի ծառայողների փոխգործակցության արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 27-ամյա մի տղամարդ և Բուրաստան գյուղի 32-ամյա մի բնակչուհի։
Երկուսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին։
Բնակարանային գողության փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները