Սորոսականները բացում են կեղծ կուսակցություններ, որ տեղ ունենան ԱԺ-ում. Նարեկ Մալյան
«Վերջին շրջանում «Սորոսի վաստակները» սկսել են տարբեր ուղղություններով քննադատել իրենց բերած իշխանություններին»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Նրա խոսքով, հիշողության կորուստ չունեցողների մոտ պետք է հարց առաջանա՝ ի՞նչ է փոխվել, կամ ո՞ւմ են ուզում խաբել այդ «Սորոսի վաստակները»՝ Փաշինյանին իբր քննադատելով։
«Դրանք թուրքական լոբբին Հայաստանում առաջ տանող գործակալական ցանցի անդամներ են, որոնք իրականացնում են հակառուսական քարոզչություն, և իբր արևմտյան քարոզչությամբ մեզ տանում են դեպի Թուրքիայի վիլայեթի կարգավիճակ։ Սա իրենց բուն նպատակն է։ Տարբեր ժամանակներում նրանք գոռում էին կոռուպցիա, մարդու իրավունքներ, կանանց իրավունքներ։
Բայց այս վերջին 3 տարին ցույց տվեց, որ նրանք, մարդու իրավունքներ ասելով, հասկանում են բացառապես տրանսպոռնիկների իրավունքները, պաշտպանում են միայն լկտի ու անբարոյական կանանց։ Իսկ ահա ընդդիմադիր կին գործիչների դեմ եղած բռնությունների մասին ոչ մի սորոսական երբևէ չի խոսել։ Իրենք հենց նման շղարշների ներքո են իրականացրել իրենց պրոթուրքական օրակարգը։ Եվ այդ օրակարգն առաջ տանողներ կան նաև իշխանության ներսում»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ Նարեկ Մալյանի, ՀՀ-ում իշխանությունը «զավթողները», չգիտես ինչու, սկսել են մեղադրել ու քննադատել իրենց բերածներին, և ստացվում է մի զվարճալի իրավիճակ, երբ իշխանության մի թևը մեղադրում է մյուսներին։
«Դուք գիտեք, որ Դանիել Իոաննիսյանը ժամանակին ինքն իր վրա ոստիկանությունում բողոք գրեց։ Հիմա նույն իրավիճակն է քաղաքական դաշտում։ Բանն այն է, որ սորոսականները հիմա փորձում են ավելի լավ տեղավորվել ու ստեղծում են կեղծ կուսակցություններ՝ ազգայնականից մինչև ուլտրատեռորիստական։ Իրենք ուզում են, որ տարբեր կուսակցություններով կարողանան մուտք գործել ԱԺ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանին ազատազրկելու գործի հետևում կանգնած է Սորոսը. politik.am
- Նաիրա Զոհրաբյան. Հայաստանյան սորոսներին վիրավորել է այն, որ ես Սորոսի ռուս դրածո Նավալնուն անվանել եմ պետականակործան
- Նարեկ Մալյան. Սորոսի գվարդիան տապալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները