Ահա այս տեսակն է այսօր իշխում Հայաստանում՝ անսկզբունք, անհայրենիք․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Ինչպես,վարչապետի անձնական օգտագործման, ԱԽՔ ղեկավար Արմեն Գրիգորյանի թրքահաճո խոսքն, այնպես էլ, նույն վարչապետի անձնական օգտագործման պատգամավոր, ի դեպ՝ նախկին ՀՅԴ անդամ Հովիկ Աղազարյանի թրքահաճո խոսքերն են քննարկվում։ Հարգելիներս, սա տեսակի հարց է։ Մարդու տեսակ, որին խորթ են ազգային , մարդկային, ընկերական և այլ զգացմունքներ։
Եթե Արմեն Գրիգորյանը ծափահարում և շարունակում է հավատարմորեն ծառայել իր հայրենի Արցախը թշնամուն նվիրած բռնապետիկին, ապա Հովիկ Աղազարյանը ժամանակին զենքի վրա երդվել և դարձել է ՀՅԴ անդամ և պահանջատեր Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, այսօր արդեն, իր հավատարմությունը ցուցադրելու համար տիրոջը՝ ուրանում է հայրենիքը։
Ահա այս տեսակն է այսօր իշխում Հայաստանում․ այն է՝ անսկզբունք, անհայրենիք, պետք եղած ժամանակ «ազգային», հաջորդ իսկ օրը «կոսմոպոլիտ», անվերջ տերեր փոխող մարդու, ներեցեք՝ ողորմելի հայի տեսակը։ Իսկ, նրանց առանձին-առանձին անձնական թրքահաճո սրացումները, մեկ նպատակ են հետապնդում․ հնարավորինս քծնել տիրոջը, որ առաջիկա ընտրություններ կոչվող միջոցառմանը խաղից դուրս չմնան և շարունակեն վայելել, չնայած ստրկական, բայց լավ վարձատրվող պատգամավորա-նախարարական «կայֆերը»»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չէ և չի էլ եղել.
«Հայաստանում կա՞ մեկը էդքան դուխով, որ ամբողջ աշխարհին կարող է ասել, որ Քելբաջարը մերն է եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր, դու էլ խելոք-խելոք պիտի հետ տայիր վաղ թե ուշ»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- «Ու հանկարծ չմտածեք, թե Հովիկ Աղազարյանն է, մի բան էլի «բլթացրել» է, սա հատուկ քաղաքականություն է»
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը ծանր է տարել, երբ փողոցում երիտասարդները իրեն ասել են «ՔՊ-ական դավաճան»