Եթե մենք Հադրութը հանձնել էինք, ապա 2 օր հետո 76 երեխաներին ո՞ւր են տարել, ինչո՞ւ են տարել. Թովմասյան
«Եթե մենք Հադրութը հանձնել էինք, ապա 2 օր հետո 76 երեխաներին ո՞ւր են տարել, ինչո՞ւ են տարել Հադրութ և խաբել ասել, թե տանում ենք ապահով վայր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով, զինվորներին տարել են մի վայր, որտեղից ԱԹՍ-ն խոցել է, բայց, ըստ նրա, կարող էին պաշտպանված վայր տանել. տարրական ռազմագիտության տիրապետող մարդը հասկանում է՝ եթե անընդհատ օդից եկող վտանգ կա, ապա պետք է առնվազն 7-8 մետր իրարից հեռու կանգնեցնել զինվորներին, որ թիրախավորելը անհնար լինի, քանի որ մի հոգու համար ԱԹՍ չեն ուղարկում։
Պատգամավորը նշեց, որ ծնողները օբյեկտիվ դժգոհություն ունեն, թե ինչո՞ւ են իրենց զինվորներին Մարտունի 2-ից տարել Հադրութ։
«Սա աբսուրդ է։ Ծնողներն ասում են, որ իրենք հանել են Ջալալ Հարությունյանի հրամանը, որտեղ գրված է՝ ուր և երբ տանել զինվորներին, բայց այդ հրամանն արդեն վիճարկման ենթակա է, այն իրավական քննություն պետք է ստանա։ Ինչո՞ւ է հրաման տրվել պատերազմ վարել այն վայրում, որը մենք հանձնել էինք։ Եթե մենք իսկապես մարտնչում էինք, ապա պետք է դիրքավորված մարտնչեինք, ոչ թե տանեին, թողնեին մի տեղ, որտեղ ողղակի կոտորվում են մարդիկ»,- նշեց նա։
Թագուհի Թովմասյանը նկատեց՝ այն անկազմակերպվածությունը, որը դրսևորվել է պատերազմի օրերին, երբ այդպես էլ չհասկացվեց՝ ինչու տարերային հավաք եղավ, հետո ինչու կանգնեց այդ հավաքը, ինչու այն մարդկանց տարան առաջնագիծ, որոնք իրենց կյանքում զենք չէին տեսել. հիմա էլ շարունակվում է։
«Այս տարերայնությունը հիմա շարունակվում է հետպատերազական վիճակում։ Մենք, թեպետ գնում ենք ընտրությունների, բայց տարրական քննություն չենք կարողանում անցկացնել, որ ծնողների հարցին պատասխանենք՝ ի՞նչ պայմաններում են զոհվել իրենց զավակները։ Իրենք ունենք կասկածներ, որոնք շատ տրամաբանական են»,- կարծիք հայտնեց Թագուհի Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Չլիներ էս չարք իշխանությունը, չէր լինի պատերազմը, չէինք կորցնի Հադրութը, տղերքին»
- Հադրութի շրջանում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան