Հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ երեք տասնյակ են. Ժաննա Անդրեասյան
«Ժամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ երեք տասնյակ են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով, դպրոցն անցնում է հեռավար ուսուցման այն դեպքում, երբ այնտեղ գրանցված վարակման դեպքերի քանակը գերազանցում է 10 տոկոս, իսկ եթե դասարանում կան դեպքեր, կարող է առանձին դասարանն էլ անցնի։
Ներկայացնելով հանարկթության ոլորտում իրականացվող ծրագրերը՝Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ դպրոցներում լինում են ուսուցիչների թափուր տեղեր, որոնք համալրելու նպատակով ստեղծել է էլեկտրոնային շտեմարան և հստակ աշխատանքներ են տարվում։
Փոխնախարարի խոսքով՝ հունվարի 1-ից գործում է ուսուցիչների գործուղման նոր կարգը, որով բարելավվել են մի շարք պայմաններ։
Նա նաև հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների հետ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծ են մշակում։
«Օրինակ՝ ֆիզիկայի կրթություն ունեցող, բայց ոչ մանկավարժի որակավորմամբ մարդկանց հնարավորություն է տրվելու մանկավարժական որոշ թվով կրեդիտներ հավաքելու դեպքում մասնակցել այն դպրոցներում մրցույթների, որտեղ այդ տեղը չի համալրվում»,-ներկայացնելով օերնսդրական փոփոխության տեսլականը՝ հավաստիացրեց Ժաննա Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Դումանյանը լրագրողներին հորդորեց ԲՈւՀ-երի շենքերի վաճառքի մասին հարցերն ուղղել Փաշինյանին
- Մեկ կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում է տրվել արցախյան պատերազմում մասնակցությանն առնչվող 1400 ուսանողի. Դումանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան