Իտալիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ՌԴ դեսպանատան սպան
Իտալիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովը լրտեսության գործով Հռոմում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի ձերբակալությունից հետո հրավիրվել է երկրի Արտաքին գործերի նախարարություն՝ նախարար Լուիջի Դի Մայոյի հրահանգով։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, ասվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր: Դեսպանը պետք է ԱԳՆ ներկայանա այսօր առավոտյան։
Ավելի վաղ Կարաբիների (ROS) հատուկ նշանակության ջոկատի հրամանատարությունը հայտնել էր Հռոմի դատախազության հրամանով Հռոմում աշխատող իտալացի զինվորի և ռուս սպայի ձերբակալման մասին:
Ըստ ROS-ի հայտարարության, Իտալիայի քաղաքացին կալանքի տակ է վերցվել, մինչդեռ «օտարերկրյա քաղաքացին ստուգումներ է անցնում իր դիվանագիտական կարգավիճակի վերաբերյալ»:
Կարաբիների հատուկ ստորաբաժանումը պարզաբանել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ գաղտնի փաստաթղթերը փոխանցելու պահին՝ դրամական պարգևավճարի դիմաց:
«Ձերբակալվել են Ռուսաստանի դեսպանատանը ծառայող նավատորմի կապիտան և սպա, որոնք մեղադրվում են լրտեսության և պետության անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ», - ասված է հայտարարության մեջ: