Գումրիում կբացվի «Հայուհի» թանգարանային ցուցադրություն
Ապրիլի 10-ին Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոցի հուշարձան հանդիսացող շենքի տարածքում բացվելու է «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը։ Այն բացվում է «ԳՅՈՒՄՐԻ - 20/25» հիմնադրամի ծրագրերի շրջանակում:
Panorama.am-ի հետ զրույցում հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ասաց, որ 2019 թվականին ձեռք են բերել ալեքսանդրապոլյան շրջանի 4 շենք, որոնք պետության կողմից պահպանվող հուշարձաններ են, գտնվում են ամխիթար վիճակում, երկրաշարժից հետո համարվում են վթարային, նաև դրանց ավելացված են կցակառույցներ:
«Մենք 1,5 տարում բավական մեծ աշխատանք են տարել: Առաջին հաստատությունը ալեքսանդրապոլյան ոճով գեղեցիկ արտ-սալոնային միջավայրի վերստեղծումն է, որտեղ լինելու է փոքրիկ գրախանութ, մեր սիրված ֆիլմերից մեկի՝ «Մեր մանկության տանգոն», հայտնի դրվագի նկարահանած վայրի վերականգնումը, ինչպես եղել է ֆիլմում: Խոսքը Վարդանուշի տան մասին է, ուր Ռուբենը՝ Մհեր Մлրտչյանը, տարել էր կամոդը:
Ըստ ֆիլմի սցենարի՝ Սիրանուշի և Վարդանուշի դրամատիկ պայքարն էր Ռուբենի համար, այդ իսկ պատճառով փորձեցինք գաղափարն առաջ տանել և հայուհու պատկերի դրվագմամբ փորագրանկարների իմ հավաքածուն ներկայացնել այդտեղ»,- մանրամասնեց Հայկ Դեմոյանը:
Նա պատմեց, որ վերջին 10-15 տարիների ընթացքում ուղևորությունների ժամանակ, աճուրդներից ձեռք է բերել 16-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի վերջը թվագրվող
մամուլում, գրքերում, առանձին թղթերի տեսքով հայուհու պատկերի դրվագմամբ փորագրանկարներ:
«Երկու սրահներից մեկը նվիրվելու է հենց այդ մշտական ցուցադրությանը, հայուհու այդպիսի պատկերները մեր ինքնության ներկայացման կարևոր մասերից մեկն է: Բացառիկ ցուցանմուշներ են՝ սև, սպիտակ, նունիսկ գունավոր»,- ասաց Հ. Դեմոյանը:
Նա տեղեկացրեց, որ «ԳՅՈՒՄՐԻ – 20/25»-ի շրջանակում մեկ ամսից կավարտեն ալեքսանդրապոլյան մեկ այլ շինության՝ հրաշալի պահպանված 1887 թվականի շենքի վերականգնման, վերանորոգման աշխատանքները:
«Ծրագրում ենք այնտեղ բացել «Ալեքսանդրապոլյան ակումբ-1887», որտեղ շփվելու ես ալեքսանդրապոլյան ժամանակաշրջանի կահույքի, իրերի, նկարների հետ: Այն լինելու է հատուկ միջոցառումների համար առանձին հաստատություն, Գյումրի այցելող հյուրերը կարող են ժամանակ անցկացնել, շփվել իրենց կոլեգաների հետ, երաժշտություն լսել: Բազմաֆունկցիոնալ անկյուն է լինելու, որի առաջին հարկում լինելու է մեկ այլ թանգարան՝ Հայակական ազգային խորհրդանշանների, որտեղ ներկայացվելու է մեր զինանշանների ու դրոշների պատմությունը:
Նաև բնօրինակ բազմազան իրերի մեկ այլ հավաքածու է ցուցադրվելու:
Այն կրթադաստիարակչական մեծ առաքելություն ունեցող թանգարան է լինելու, որի կարիքը հատկապես հիմա կա»,- ասաց նա:
«ԳՅՈՒՄՐԻ – 20/25»-ի շրջանակում ևս երկու նախագիծ է իրականացվելու՝ բացվելու է հայկական լուսանկարչական արվեստի թանգարան, որի համար նախատեսված շենքը, ըստ Հ. Դեմոյանի, վթարային վիճակում է, միջոցների բացակայության պատճառով հնարավոր չէ համաժամանակյա իրականակցել, և խորհրդային պարկ, որտեղ կներկայացվեն բացառիկ պաստառներ, խաղալիքներ, տոմսեր, հուշանվերներ, այդ ժամանակաշրջանի օծանելիքներ:
«ԳՅՈՒՄՐԻ – 20/25» ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականին:
«Առավել քան վստահ եմ, որ ավարտը կազդադարի ևս մեկ նոր սկիզբ»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Դեմոյանը մտնում է քաղաքականություն՝ երազելով մի օր կրկին վերադառնալ գիտական դաշտ
- Հայկ Դեմոյան. Գյումրին չօգտագործված, չբացահայտված հսկայական ռեսուրս է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները