Քաղաքական 09:35 31/03/2021 Հայաստան

Իսրայելի այսպես կոչված դաշնակից և հրեաների բարեկամ Ադրբեջանը ՄԱԿ-ում դավաճանում է Իսրայելին. Սասունյան

Երեք տասնամյակների ընթացքում Իսրայելի կառավարությունը և ամերիկացի հրեա    ղեկավարներն ավելորդ և անարժան գովեստներ են շռայլել Ադրբեջանի հասցեին՝  հրեական համայնքի նկատմամբ ենթադրյալ հանդուրժողականության և Իսրայելի հետ բարեկամության համար: Իսրայելցի ղեկավարներն ու հայտնի ամերիկացի հրեաները մի քանի անգամ այցելել են Բաքու՝ փառաբանելով Ադրբեջանի կառավարությանը և պարծենալով իրենց միջև եղած հատուկ մտերմությամբ:

Սա վերին աստիճանի կեղծավորություն է։ Ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները ոչ մի կապ չունեն Բաքվում հրեաների նկատմամբ վերաբերմունքի  հետ: Երկու երկրները հիմնականում զբաղված են փոխադարձ շահագործմամբ՝ անտեսելով մարդասիրական և բարոյական բոլոր նկատառումները: Ադրբեջանն Իսրայելից գնել է միլիարդավոր դոլարների ժամանակակից մահացու զենք՝ ադրբեջանական նավթն Իսրայելին վաճառելու դիմաց, որն իր նավթի 40 տոկոսը ներկրում է Ադրբեջանից: Ամոթալի է, որ Հոլոքոստի զոհերի հետնորդները զինում են Ադրբեջանին՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին սպանելու համար որոշ գումարի դիմաց․․․

Իսրայելն Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ պահպանելու ևս երկու պատճառ ունի: Առաջին, Իսրայելի շահն է՝ հետախուզական տվյալներ հավաքել Իրանի վերաբերյալ և մուտքի հնարավորություն ունենալ Ադրբեջանի օդանավակայաններ Իրանի միջուկային պաշարների վրա իսրայելական հարձակման դեպքում: Հավանաբար սա նկատի ուներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երբ իր երկրի հարաբերությունները Իսրայելի հետ համեմատում էր սառցալեռան հետ. «Դրա ինը տասներորդական մասը ջրի տակ է»:

Իսրայելի համար երկրորդ պատճառը՝ մուսուլմանական երկրի հետ լավ հարաբերությունների հաստատումն է, հաշվի առնելով արաբա-իսրայելական հակամարտությունը և մահմեդական աշխարհից դրա մեկուսացումը: Այնուամենայնիվ, Իսրայելի և արաբական մի շարք երկրների վերջին մերձեցման լույսի ներքո, Իսրայելի համար Ադրբեջանի արժեքն այս առումով նվազում է:

Մյուս կողմից, Ադրբեջանն ակնկալում է առավելագույնի հասցնել իր քաղաքական շահերը Միացյալ Նահանգներում՝ օգտվելով Իսրայելի և ամերիկացի հրեաների ազդեցությունից Վաշինգտոնում՝ հակազդելու Ամերիկայի հայկական լոբբիին:

Այնուամենայնիվ, Ադրբեջանն ու Իսրայելը թաքցնում են իրենց հարաբերություններին    խանգարող մի քանի հարցեր։ Առաջին հերթին, Իսրայելը 1993 թվականին բացել է իր դեսպանատունը Բաքվում, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվել է բացել իր դեսպանատունը կամ նույնիսկ  հյուպատոսությունը Իսրայելում՝ մտահոգվելով արաբական և մահմեդական ժողովուրդների, հատկապես Իրանի հետ, իր հարաբերությունների համար: Միայն այս փաստը հերքում է երկու երկրների թվացյալ բարեկամական հարաբերությունները:

Մեկ այլ հակասություն՝ Ադրբեջանի հակաիսրայելական քվեներն ու ելույթները ՄԱԿ-ում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում: Ադրբեջանի կողմից Իսրայելի վերջին քննադատական գործողությունը տեղի ունեցավ 2021 թ. մարտի 18-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում:

Ադրբեջանի հաճախակի ջատագով Սայմըն Վիզընտալի կենտրոնը, անմիջապես  դատապարտեց ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը՝ խստորեն մեղադրելով Ադրբեջանին՝ «հրեական պետության դեմ փաստացի «արյունալի զրպարտություն» անելու մեջ»։

Խոսելով Խորհրդի օրակարգի 7-րդ կետի`«Պաղեստինում և այլ գրավյալ արաբական տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի» մասին, մարտի 18-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության երրորդ քարտուղար Քամրան Սեյֆուլաևը երեք րոպեանոց ելույթ ունեցավ՝ խստիվ քննադատելով պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի պետության վերաբերմունքը: Ահա թե ինչ ասաց նա. «Պատիվ ունեմ փոխանցել այս հայտարարությունը Չեզոք երկրների շարժման անունից [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարժման նախագահն է, որը բաղկացած է 120 երկրներից]։

Երկար տարիներ Չեզոք երկրների շարժումը պահպանել է համերաշխության հաստատ դիրքորոշում պաղեստինյան ժողովրդի և նրա արդար դատի հետ և դատապարտել է Իսրայելի կողմից մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, բացահայտ և համակարգված խախտումները:

Շարժումը նաև ընդգծում է Պաղեստինի ժողովրդին օգնելու համար քաղաքական, տնտեսական և մարդասիրական աջակցություն ցուցաբերելու շարունակականության անհրաժեշտությունը և ամրապնդելու նրանց կայունությունն ու ջանքերը` ուղղված իրենց օրինական ազգային նկրտումների իրականացմանը, ներառյալ ինքնորոշման և ազատության անքակտելի իրավունքը իրենց Պաղեստինի անկախ պետությունում:

Մենք ընդունում և բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի և նրա գործակալությունների, մասնավորապես`Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալության և Պաղեստինի ժողովրդի անքակտելի իրավունքների իրականացման կոմիտեի ջանքերը: Շարժումը խրախուսում է նրանց աջակցության շարունակումը: Շարժումը գնահատանքով է նշում Գլխավոր քարտուղարի զեկույցը Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանիններկայացված գրավյալ սիրիական Գոլանում իսրայելական բնակավայրերի վերաբերյալ:

Շարժումն իր լուրջ մտահոգությունն է հայտնում իսրայելական բնակավայրերի քաղաքականության և դրա հետ կապված գործողությունների շարունակման վերաբերյալ, ներառյալ բնակավայրերի ընդլայնումը, հողերի սեփականազրկումը, տների քանդումը և գույքի բռնագրավումն ու ոչնչացումը, ինչը փոխել է գրավյալ տարածքների ու գրավյալ սիրիական Գոլանի ֆիզիկական բնութագիրն ու ժողովրդագրական կազմը:

Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը և Մարդու իրավունքների խորհուրդը հաստատել են, որ իսրայելական բնակավայրերի կառուցումն ու ընդլայնումը և հարակից այլ գործողությունները Պաղեստինի գրավյալ տարածքում և գրավյալ սիրիական Գոլանում անօրինական են՝ միջազգային իրավունքի համաձայն: Շարժումը խորապես մտահոգված է ՄԱԿ-ի բազմաթիվ պաշտոնական զեկույցներով, մասնավորապես՝ Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցով, որը վերահաստատել է Պաղեստինի ժողովրդի մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները իսրայելական ուժի կողմից գրավյալ Պաղեստինի  պետության ամբողջ տարածքում:

Այս առումով, Շարժումը միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել, որպեսզի անմիջապես դադարեցվի Իսրայելի կողմից այս անօրինական միտումների շարունակումը, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:
Ավելին, Շարժումը հաստատապես համոզված է, որ Իսրայելը, որպես բռնազավթող տերություն, պետք է պատասխանատվություն կրի, ինչպես մարդու իրավունքների միջազգային օրենսդրության, այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքի համակարգված խախտումների համար արաբական բոլոր գրավյալ տարածքներում, ներառյալ սիրիական Գոլանում:

Շարժումն ընդգծում է, որ Իսրայելը, որպես բռնազավթող տերություն, պետք է անհապաղ ազատ արձակի պաղեստինցի բոլոր բանտարկյալներին, հատկապես երեխաներին ու կանանց: Այն նաև պետք է դադարեցնի միջազգային իրավունքի լուրջ խախտումները և լիովին վերացնի Գազայի շրջափակումը՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ շարունակվող պատժիչ միջոցները վերացնելու համար և ազատ արձակի կալանքի տակ գտնվող պաղեստինցի երեխաներին՝ համաձայն միջազգային ստանդարտների, մասնավորապես՝ «Երեխայի իրավունքների մասին» համաձայնագրի:

Ամփոփելով, Շարժումն իր լիակատար աջակցությունն է հայտնում Պաղեստինի պետության կառավարությանը՝ Պաղեստինի պետության տարածքների բռնազավթմանը վերջ դնելու և Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներն իրականացնելու ուղղությամբ շարունակական ջանքերին»:

Զավեշտալի է, որ Սայմըն Վիզընտալի կենտրոնի պաշտոնյաները տարիներ շարունակ Ադրբեջանին քծնելուց, բազմիցս այդ երկիր այցելելուց և նրան որպես Իսրայելի մտերիմ բարեկամ գովաբանելուց հետո, այժմ բողոքում են Իսրայելի հասցեին Բաքվի կոշտ քննադատությունից: Հուսով եմ, որ հրեա և իսրայելցի ղեկավարները գիտակցում են, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանը խաբել է իրենց և սովորել են այն ուսանելի դասը, որ չի կարելի վստահել ոչխարի մորթով գայլին: Նրանք պետք է նաև գիտակցեն, որ, ինչպես ասացվածքն է ասում․ «շների հետ քնողն արթնանում է լվերով»: Իսրայելցի և հրեա պաշտոնյաները կարծես թե ոչինչ չեն սովորել Թուրքիայի կողմից խաբված լինելու իրենց փորձից:

Տասնամյակներ շարունակ Թուրքիային աջակցելուց հետո, նույնիսկ խայտառակ կերպով խոչընդոտելով Հայոց ցեղասպանության ճանաչմանը Կոնգրեսում, իսրայելցի և հրեա պաշտոնյաները այժմ մեղադրում են Թուրքիային հակասեմականության և Իսրայելի նկատմամբ թշնամանքի մեջ: Հայերը տարիներ շարունակ զգուշացնում էին նրանց, որ չվստահեն Թուրքիային, և որ նրանց կհարվածեն թիկունքից ամենաանսպասելի պահին, սակայն ապարդյուն:

Փոխադարձ շահագործման այս գռեհիկ խաղում իսրայելացիներն ու ամերիկացի հրեաները մնացին դատարկաձեռն։ Նույնը կատարվում է նաև Ադրբեջանի հետ նրանց հարաբերություններում: Ավելի վատ կլինի, եթե նրանք արագ ուշքի չգան:

Չի կարելի ամեն ինչ գնահատել միայն նավթով, զենքով ու փողով: Շատ ավելի արժեքավոր բաներ կան մարդկության, արդարության և ճշմարտացիության նման, քան ֆինանսական ու անձնական շահը: Սակայն այս անձնասիրական աշխարհում գրեթե անհնարին է նման պարկեշտ վարքագիծ ակնկալել․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}