Քաղաքական 13:26 31/03/2021 Հայաստան

«Ամբողջ աշխարհը եռում է, իսկ մենք քննարկում ենք թույլ տալ, թե ոչ հանցագործին ընտրություններ կազմակերպել Հայաստանում»

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր էջում գրում է

«Հարավային Կովկասը կրկին անգամ վերածվել է աշխարհաքաղաքական մարտերի ասպարեզի։ Դրան նպաստում են իրադարձությունները, որոնք զուգահեռ զարգանում են երեք հարթություններում:

Առաջինը լոկալ հարթությունն է՝ երրորդ ղարաբաղյան պատերազմն ու դրանից հետո ստեղծված իրավիճակը: Երկրորդը՝ ընդլայնված տարածաշրջանային մակարդակ, որն ընդգրկում է Արևելյան Միջերկրածովյան տարածքից մինչև Մերձավոր Արևելք՝ իր դերակատարներով, շահերով և բախումներով: Եվ երրորդը՝ գլոբալ հարթությունն է՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի (կամ Արևմուտք-Ռուսաստան) միջև բարձր լարվածության մակարդակը: ԱՄՆ և Իրանի, Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունների առանձնահատկությունները և դրանց զարգացման հետ կապված սպասումները կրակի վրա յուղ են լցնում:

Նման իրավիճակները պարունակում են և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ ցանկացած երկրի համար՝ կախված դրա չափերից, նշանակությունից և այլն: Բայց այստեղ կա մեկ կարևոր «բայց»: Որպեսզի ի հայտ գան ինչ-որ հնարավորություններ կամ շանսեր դրանցից արդյունավետորեն օգտվելու համար, պետք է անհրաժեշտ պայմաններ լինեն. երկիրը պետք է լինի կանխատեսելի և հասկանալի գործընկեր, պետք է ազնիվ և վստահելի հարաբերություններ ունենա դաշնակիցների հետ, ունենա սկզբունքներ և արժեքներ: Իհարկե, երկիրը պետք է ունենա վերոհիշյալն ապահովելու, իրական և ոչ միայն ֆորմալ լեգիտիմության տիրապետող կառավարություն և ունենա սուբյեկտայնություն, որպեսզի կարողանա իր պետության առաջնահերթությունները կյանքի կոչել:

Եվ, ի վերջո, այդ իշխանությունը պետք է լինի հարգված ինչպես դրսում, այնպես էլ երկրի ներսում: Վերոնշյալից պարզ է դառնում, որ նիկոլական Հայաստանն ունի և ունենալու է զրո հնարավորություններ, զրո գործիքներ՝ հնարավորությունների իրացման համար և այնպիսի մարտահրավերների ներկապնակ, որոնք կարող են կասկածի տակ դնել մեր երկրի գոյությունը որպես այդպիսին: Սա է մեր այսօրվա ողբերգությունը:

Հաշվի առնելով իրադարձությունների այս պատկերը, նույնիսկ դրական թվացող նորությունները խորը մտահոգության տեղիք են տալիս: Դրա վառ օրինակը 10 օր առաջ Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության մասին ազդանշաններն են: Եվ այստեղ մի շարք հարցեր են առաջանում: Մեզ համար կարևո՞ր է Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից: Միանշանակ` այո:

Վստահություն կա՞, որ Միացյալ Նահանգներում գործընթացը գնում է այս ճանապարհով: Ոչ: Վարչակազմի ներկայացուցիչների կողմից հնչեցված այնքան էլ հստակ հաղորդագրություններ չկան: Որո՞նք են այս գործընթացի տեսանելի և քողարկված նպատակները, և որո՞նք պետք է լինեն մեր պատասխան քայլերը, և արդյո՞ք Հայաստանի իշխանություններն ունակ են պատասխանել այն հարցին, թե ինչու հենց հիմա ԱՄՆ ղեկավարը սկսեց քննարկել այս թեման: Պատասխանը նույնն է`միանշանակ ոչ:

Բայդենը աշխարհին խոստացավ «Ամերիկայի վերադարձ»: Պակաս չկա նրանց, ովքեր «հրավիրում են» Միացյալ Նահանգներին, այդ թվում՝ մեր տարածաշրջան,: Վտանգավոր են նրանք, ովքեր, հրավիրելով Ամերիկային, հետապնդում են միայն անձնական նպատակներ: Նույնիսկ ավելի վտանգավոր են նրանք, ովքեր խաղում են երկակի-եռակի խաղ՝ հրահրելով ուժային կենտրոնների բախումներ: Այստեղ պե՞տք է հատուկ նշել Նիկոլի անունը:

Իսկ Բայդե՞նը: Հաշվի առնելով այն սուր մակարդակը, որով բնութագրվում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, Բայդենի համար այսօր կարևոր է կարճ թոկին վերադարձնել «անառակ որդուն»`Թուրքիային: Երկրորդ, ԱՄՆ նախագահի համար կարևոր է Ադրբեջանին իր կողմը քաշել`միևնույն ժամանակ աչք փակելով Ղարաբաղում սանձազերծված պատերազմի և այս երկրի բացահայտ ագրեսիայի վրա (դրա համար բավական է կարդալ Բայդենի շնորհավորական ուղերձը Ալիևին` Նովրուզի առիթով):

ԱՄՆ-ի համար կարևոր է ակտիվանալ Իրանին հարևան տարածաշրջանում: Կարևոր է շահել հայերի, առաջին հերթին ամերիկահայերի համակրանքը: Եվ Հայոց ցեղասպանության վերաբերող այս չպարտադրող հղումները կարող է գործիքներից մեկը հանդիսանալ՝ վերը նշված բոլոր նպատակներին հասնելու համար:

Որտե՞ղ է Հայաստանն այս բոլոր գործընթացներում: Ամբողջ աշխարհը եռում է, ամպեր են կուտակվել մեր ամբողջ տարածաշրջանի, մեր հայրենիքի վրա, իսկ մենք քննարկում ենք՝ թույլ տալ, թե ոչ, որ հանցագործը Հայաստանում արտահերթ ընտրություններ կազմակերպի: Ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, հիշեցնում է մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Բայց այս զուգահեռները մենք կթողնենք պատմաբաններին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}