Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մարտի 31-ին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական, արցախյան պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրի Մարիամ Բզնունու հետ՝ ուղեկցությամբ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Մովսես վարդապետ Սարգսյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակրգի փոխանցմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը և մխիթարության խոսքերն է փոխանցել հոգելույս սարկավագի կնոջը՝ անդրադառնալով, որ ճեմարանի տարիներից և միաբանական կյանքի շրջանից ճանաչել է Նարեկին, ով ամենուր նախանձախնդրությամբ ու բարեխղճորեն էր կատարում իր պարտականությունները, ինչի ապացույցն են նաև պատերազմի ընթացքում վերջինիս դրսևորած ծառայանվիրումն ու արիությունը:
Վեհափառ Հայրապետը, աղոթելով լուսահոգի Նարեկ սարկավագի ընտանիքի համար, հորդորել է առ Աստված ապավինությամբ շարունակել ապրել աստվածային սիրո ու ջերմության ներքո՝ հավերժացնելով նրա անմար հիշատակը։
Նարեկ սարկավագ Պետրոսյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ սարկավագ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
- Զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան