Զինծառայողների ծնողները կոչ են անելու, որ բանակում իրենց երեխաներին «AstraZeneca»-ով չպատվաստեն. Նունե Ներսիսյան
Եվրոպական մի շարք առաջատար երկրներ հրաժարվել են կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութից, քանի որ փաստեր կան, որ դրա պատճառով առաջանում են թրոմբեր, թրոմբոզներ, որոնցից պացիենտը կարող է մահանել: Ասուլիսում ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը:
Նա հայտնեց, որ առավոտյան համացանցում գրառում էր տեսել, ըստ որի ապրիլի 2-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց ստորագրահավաք է լինելու, զինծառայղների ծնողները կոչ են անելու բանակում իրենց երեխաներին «AstraZeneca» պատվաստանյութով չպատվաստել:
«Երևի այս կառավարության համար քիչ էր, որ 5000-ից ավելի զոհեր ունեցանք, 16 հազար վիրավոր ունենք, հիմա էլ անցել են առողջ զինվորներին «AstraZeneca» պատվաստանյութով հաշմանդամ դարձնելուն: Աստված անի՝ կեղծ էջ լինի»,- ասաց Ն. Ներսիսիյանը:
Նա նշեց, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր՝ պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով, գրառում է տեսել, որ առողջապահության այսօրվա նախարարի մայրը նույնպես պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով. «Հետաքրքիր է՝ երևի իրենց համարում են հայ ազգի էլիտա, իրենք պետք է պատվաստվեն ճիշտ պատվաստանյութով, մնացածի վրա փորձարկումներ անեն «AstraZeneca» -ով»:
«Շատ լավ հասկանում ենք, որ այս «Կովիդը» մեր երկրի կառավարության համար շատ լավ շանս է և ազգաբնակչությանը վերացնել, նաև իրենց համար բիզնես են սարքել: Հայտարարում են՝ 147 պացիենտ սպասում է իր հոսպիտալացմանը, Համալիրից՝ հիվանդանոցային մահաճակալներով լուսանկաներ են տարածում: Մտածված վախ են տարածում մարդկանց շրջանում, որպեսզի գնան ու պատվաստվեն», ասաց Ն. Ներսիսիյան:
Հարակից հրապարակումներ`
- Կանադան դադարեցնում է «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը
- Ախալցիխեում «AstraZeneca»-ով պատվաստված բուժքույրը տեղափոխվում է Թբիլիսի
- Մենք շարունակելու ենք բանակցությունները «AstraZeneca»-ի համար. Նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան