Պատերազմում անհետ կորածի կնոջն ազատել են մանկապարտեզի տնօրենի պաշտոնից․ Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 133 մանկապարտեզի աշխատակազմը բողոքի ակցիա է անում Երևանի քաղաքապետարանի դիմաց ՝ ի աջակցություն մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանի։ Ակցիայի մասնակիցների խոսքով ՝ վարչական շրջանի ղեկավարը նրան ազատել է աշխատանքից:
«Թող ասեն, որն է խնդիրը, պատճառը, որ հեռացնում են նրան աշխատանքից։ Ունի երեք տղա երեխա, հայ ազգին ծառայող զինվորներ, ունի ամուսին , որը կռվել է պատվով և հարգանքով , չի վերադարձել պատերազմից, այսինքն ՝ անհետ կորած է ։ Փոխարենը նրան օգնեն աջակցեն, ինչ-որ հարցով օգտակար լինեն, թողնում են անաշխատանք, անամուսին։ Ռ՞վ է այս ամեն ինչը սարքում այդ աղջկա գլխին, վրան էլ քրեական գործ են բացել։ Ինչի՞ համար»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ըստ աշխատակցի՝ քրգործը կապված է 11 երեխաներին իբր ապօրինի ընդունելության համար։
«Նրանք գրանցված են եղել օրինական։ Նրանք այն երեխաներն են եղել, որոնց համար Ժաննան ներկայացրել է և իրեն ասել են, որ կարող է աջակցել պատերազմում կռված երեխաների ընտանիքներին։ Նշենք, որ այդ երեխաները պահող չունեն»,-հավելեց ակցիայի մասնակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան