ՊՎԾ պետին գործուղել են Սյունիքի ընդդիմադիր քաղաքներ
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանը մարտի 27-31-ը գործուղվել է Սյունիքի մարզի չորս քաղաքներ՝ Սիսիան, Գորիս, Մեղրի և Կապան։
Կառավարության պաշտոնական էջում հրապարակված իրավական ակտից տեղեկանում ենք, որ ՊՎԾ պետն այդ քաղաքաներ է մեկնել վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի այս չորս քաղաքների համայնքապետերը հատկապես հանդես են գալիս գործող իշխանության ու Նիկոլ Փաշինյանին քննադատությամբ։ Նրանք ավելի վաղ պահանջել էին Փաշինյանի հրաժարականը։
Օրեր առաջ Գորիսի, Մեղրիի, Սիսիանի քաղաքապետերը հայտարարել էին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ստեղծած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցելու մասին։
Հանձնարարվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Մեղրիի քաղաքապետին զգուշացրել են
- Ինչպես 140 կմ եկան ու հասան մինչև Սյունիք, 140 կմ էլ այն պատերազմին գան ու կհասնեն Երևան. Սիսիանի քաղաքապետ
- Երկաթգիծը բացելու մասին արդեն մի քանի ամիս խոսվում է, սակայն պետության կողմից որևէ արձագանք, հուշում չկա. Մեղրիի համայնքապետ
- Առուշ Առուշանյան. Ուղղակի չկա այն մարդը, ով կբանակցի այդ փաստերի հիման վրա և ունենք այն, ինչ ունենք
- Սյունիքի համայնքապետերը իրենց պահեցին արժանապատիվ հայի ու տղամարդու նման. Զոհրաբյան
- Գորիսի փոխքաղաքապետ. Թշնամին ինչ ուզում, երբ ուզում, անում է
- Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը