Երկու միլիարդը բավարար չի․ Վահրամ Դումանյանը՝ գիտության խնդիրների լուծման մասին
Կառավարությունը որոշել է 2 միլիարդ դրամով Գիտության կոմիտեի բյուջեն ավելացնել ու նոր ծրագրեր իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
«Ասել, որ 2 մլրդով մենք կլուծենք գիտության խնդիրները՝ ոչ, երկու միլիարդը բավարար չի, բայց կառավարությունը տրամադրված է, որ հաջորդ տարի կլինի էապես ավելի շատ՝ շուրջ հինգ մլրդ դրամ ավելացում։ Բայց միայն ավելացնելով չի գիտության զարգացումը, պիտի լինի հստակ ակնկալիք, երբ որ մենք գումար ենք ներդնում՝ պետք է հստակ արդյունքի ակնկալիք ունենանք։ Լրջագույն աշխատանք է կատարվում Գիտության կոմիտեի կողմից, ծրագիրը քննարկվել է Կառավարությունում»,-ասել է Դումանյանը։