Ո՞րն է ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքը
Հոգեբույժ-նարկոլոգ Դմիտրի Կուբարևը կարծում է, որ առողջության համար ամենավտանգավոր ալկոհոլային ըմպելիքը կոկտեյլն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բժիշկը նշել է, որ կոկտեյլները պարունակում են հսկայական քանակությամբ ներկանյութեր և տարբեր համային հավելումներ, որոնց գումարվում է նոսրացված ալկոհոլը։
Նրա խոսքով, գարեջուրը ևս վնասում է օրգանիզմին, քանի որ ձեռնարկությունների մեծ մասում դա արտադրվում է տարբեր խտանյութերի հիմքով։
Փորձագետի կարծիքով, ամենաապահով ալկոհոլային խմիչքները ստացվում են խաղողի հյութերի բնական խմորումից:
«Այդ դեպքում գինիների թնդությունը չի գերազանցում 9-13% -ը, և դրանց օգտագործումը չի առաջացնում որևէ խնդիր մարդու օրգանիզմի համար», - եզրափակել է Կուբարևը: