Աշխարհում COVID-19-ով վարակված ավելի քան 128 միլիոն մարդուց մահացել է 2,8 միլիոնը
Չորեքշաբթի օրվա տվյալներով՝ համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 128 մլն: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Օրվա ընթացքում աշխարհում COVID-19-ին առնչվող հիվանդություններից մահացությունների թիվն ավելացել է՝ հասնելով 2,8 մլն-ի, ավելի քան 101 միլիոն մարդ ապաքինվել է:
10 միլիոն կամ ավելի վարակակիր ունեցող երկրներից են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը:
Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակված և մահացած մարդկանց թվով, որտեղ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 30.3 մլն մարդ, գրանցվել է 550 967 մահ, և ապաքինվել է ավելի քան 22 միլիոնը:
Բրազիլիան վարակված մարդկանց թվով շարունակում է մնալ երկրորդը, որտեղ համաճարակի ընթացքում գրանցվել է 12.6 մլն դեպք, որից մահացել է 317 646 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 11 միլիոնը:
Հնդկաստանը վարակվածների թվով երրորդ տեղում է, որտեղ համաճարակի բռնկումից ի վեր COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը 12,1 մլն էր, մահվան դեպքերը`162,468, ապաքինվել է ավելի քան 11 միլիոն մարդ:
Համաձայն Worldometer պորտալի, որը մասնագիտացած է աշխարհի ամենակարևոր իրադարձությունների վիճակագրության մեջ, չորեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհի երկրների 1 միլիոն բնակչին բաժին է ընկնում 361.3 մահ: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացությունը 1697 է, Բրազիլիայում՝ 1,488, Հնդկաստանում 117:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը հորդորում է հաշվի առնել համաճարակի դասերը և քաղաքներն ավելի կանաչ ու առողջ դարձնել
- 31.03.2021. Կորոնավիրուսի 1148 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
- Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
- Արցախին պատուհասած արհավիրքը նպաստել է Կովիդ-19-ի հարցում քաղաքացիների զգոնության թուլացմանը. ԱՆ