Հասարակություն 17:06 31/03/2021 Հայաստան

Երեխաներին դիտավորյալ են կորցրել, քանի որ շատ բան գիտեն. Զոհված զինծառայողի հայր

Անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներն այսօր Ազգային ժողովում հանդիպել են  պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ փորձելով տեղեկատվություն ստանալ իրենց որդիների զոհվելու, անհետ կորելու դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքի մասին:

«Ես չգիտեմ՝ էլ ումնից ինչ սպասելիք ունենամ, վեց ամիս է որևէ մարդ իմ սպասելիքները չի արդարացրել: Ով կարող է այս հարցին լուծում տա, թող գա ու նստի ղեկավար, ով չի կարող՝ հելնի, ռադը քաշի, գնա:

Տվել եմ բանակին թագավոր տղա ու այդ բանակը տարել, կորցրել է իմ երեխային: Վերջին անգամ  հոկտեմբերի 10-ին եմ խոսել հետը»,- լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայող Դավիթ Ասոյանի մայրը՝ Լիլիթ Զուռնաչյանը:

Նա նշեց, որ իր երեխային կորցրել են. «Հոկտեմբերի 20–ին հեռուստացույցով հայտարարեցին, որ Դավիթ Ասոյանին մեդալով պարգևատրել են, նախարարությունից ճշտել ենք, որ իմ երեխան է ու երեխայիցս ոչ մի լուր չունենք։ Կամավորը զենքը  հանձնելուց երեխայիս տեսել է, ծանոթների միջոցով ինձ հասել է, որ իմ երեխայիս ամսի 12–ին Ռազմականում տեսել են: Ուր տարան երեխային և ինչ արեցին՝ չգիտեմ:

Էլի դեպքեր կան, որ երեխան հայտնվել է Ռազմականում ու անհետացել է: Ափսոս մեր երեխեքին»:

Լիլիթ Զուռնաչյանը պատմեց, երբ Մարտունի-3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանից հետաքրքվել է՝ իր երեխան ողջ է, թե ոչ, Իշխանյանը պատասխանել է, որ հնարավոր չէ այդ վաշտից որևէ մեկը ողջ մնար. «Ըստ իս՝ երեխաներին դիտավորյալ տվել են թուրքին։  Երբ նոյեմբերի 9-ից հողը եղել է թուրքինը, դու երեխեքին ամսի 11-ին ինչո՞ւ ես տվել թուրքին: Դիտավորյալ մեր երեխեքին տարել են գրավյալ տարածք, ի՞նչ համար»:

Նույն հարցն է տալիս նաև զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի  հայրը՝ Տոնական Շահբարյանը. «Նոյեմբերի 11-ին երեխեքին տարել են գրավյալ տարածք: Գալիս եմ այն եզրահանգման, որ հայի ձեռքով վաճառել են թուրքին: Ես չեմ, դուք եք՝ ի՞նչ կմտածեք»:

Նա շեշտեց՝ երեխաներին դիտավորյալ են կորցրել, քանի որ շատ բան գիտեն. «Ավելի լավ է ադրբեջանցիների մոտ լինեն այդ երեխեն՝ գերի, քան գնդապետ Գոռ Իշխանյանի մոտ: Կարող է նա դիտավորյալ երեխուն վերացնի, քանի որ շատ բան գիտեն:

Գոռ Իշխանյանը զինվորների ծնողներից փախած է, նույնիսկ հեռախոսահամարն է փոխել, որ չզանգենք, բայց այդպես չի լինելու, ինչքան իմ սիրտը բաբախի, այդքան նա ինձ հետ հարց է ունենալու, որովհետև ինքը իմ թանկին տարել է:

Կռվի 44 օրվա ընթացքում նա իր տեղում ընդհանրապես չի եղել: 44 օրում նրա ինքնաձիգը որևէ անգամ չի կրակել, փախել ու բունկերից է հրաման տվել, իսկ գնդի իսկակական հրամանատարներին զինվորի կողքին բերել են»: 

Ծնողները նշեցին, որ դիմել են բոլոր պատկան  մարմիններին, բայց որևէ արձագանք չկա:

«Դիմել ենք կառավարություն, ոչ մի, բացատրություն չեն տալիս: Ասում ենք չորս-հինգ հոգի են այս գործի մեջ հանցագործները, անուններն էլ տալիս ենք, բերեք, որոշեք՝ ով է մեղավոր: Թվարկում եմ նրանց անունները՝ այդ ժամանակվա Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, Գոռ Իշխանյանն է եղել, Կարեն Առուստամյանը և Արցախի շտաբի պետ Վարդանյան Կամոն։ Ընդամենը 4-5 հոգի, բերեք, տեսեք՝ ով է մեղավորը։

Քրական գործը միտումնավոր ձգձգում են»,- ասաց Տ. Շաբարյանը:

Մարտունի-3-ից զոհված Արտյոմ Կիրակոսյանի հայրը՝ Արթուր Կիրակոսյանը պատմեց, որ որդին մեկ ամսվա ծառայող է եղել,  վերջին անգամ խոսել է հետը հոկտեմբերի 9-ին:

«Գոռ Իշխանյանը զինվորներին հրաման է տվել՝ ստելով,  թե նրանց տանում են պահեստ, բայց դիտավորյալ տարել են ու սպանել։ Ես վկա ունեմ, կամավորական է եղել, ով լսել է Գոռ Իշխանյանի հրամանը, նա ռացիայով հրաման է տվել, խաբել, թե տանում են պահեստներ: Եթե զինվորները մնային իրենց դիրքերում, ապա կենդանի կլինեին, ապահով տեղ էր։

Մենք հետախույզ, դատապաշտպան ենք դարձել, ինչո՞ւ  ես պիտի 53 օր ման գայի իմ երեխուն ու անընդհատ խաբեին մեզ։ Պաշտպանության նախարարություն գոյություն չունի, այնտեղ հավաքվածները ոնց որ դարմայեդների հավաքածու լինեն»,– ասաց զոհվածի հայրը։

Նա նշեց, որ մինչև վերջ պայքարելու է մինչև բոլոր մեղավորները ստանան իրեն պատիժը, արդարությունը վերականգնվի:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}