Ծերատան հանգուցյալը չի հուղարկավորվել 8 օր, տնօրենն ազատման դիմում է գրել
Yerevan.Today-ը գրում է.
«Մարտի 22-ից Երևանի Թիվ մեկ տուն-ինտերնատի տնօրեն դարձած Կոլյա Մակարյանն իր նշանակումից հետո տասն օրվա ընթցքում 3 անգամ փոշմանել և ազատման դիմում է գրել, փաստորեն՝ չի կարողանում իրավիճակի տերը դառնալ։ Ավելի աբսուրդ է այն, որ նորանշանակ տնօրենը տասն օրում մի հանգուցյալի անգամ չի կարողացել թաղել․ ծերատան մահացած շահառու Վարյա Կյուրեղյանը 8 օր շարունակ մնացել է դիահերձարանում, 79 ամյա շահառուին մի կերպ հուղարկավորել են անցած շաբաթ օրը՝ մարտի 27-ին, մինչդեռ նրա մահը գրանցվել էր 19.03.2021-ի ամսաթվով:
Yerevan.Today –ին տեղեկատվությունը հաստատեց ինքը՝ տնօրեն Կոլյա Մակարյանը՝ այս քաոտիկ վիճակը պատճառաբանելով ծերատան կադրային կրիզիսով․ ասում է՝ սոցաշխատող չկա, որ էդ մահացածի թղթաբանությունը գրագետ կազմակերպի:
Իսկ այս ծերատանը խնդիրներ առաջացան հենց իր նշանակումով․ հիշեցնենք՝ Կոլյա Մակարյանի նշանակման դեմ բողոքի ակցիաներով ընդվզում են բոլորը՝ շահառուից աշխատակազմ:
Վարչական աշխատողները նրան դիմավորել են 14 ազատման դիմումներով ու ևս 10 աշխատակից միաժամանակ արձակուրդ է մեկնել՝ փաստի առաջ կանգնեցնելով նոր տնօրեին, իսկ 201–ից 81 շահառու ստորագրությամբ հայտարարել է, որ մերժում է Սոցապ նախարար Մեսրոպ Առաքեյանի կամայական նշանակումը և պահանջում է նախկին տնօրեն Վահան Զուրաբյանին վերադարձնել իր պաշտոնին:
Բայց խիստ ուշագրավ է այն, որ Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանն իր նշանակած կադրից գոհ չէ, մի ամբողջ շաբաթ նախարարության հանձնախումբ է գործուղել այստեղ՝ իրավիճակը կարգի բերելու, չհաշված Նորքի տուն ինտերնատի վարչական մասը․ բայց փաստացի նախարարը նաև հետ քայլ չի անում:
Տնօրենի ժ/պ Կոլյա Մակարյանին չի հաջողվել կրքերը հանդարտեցնել, իր նշանակման դեմ ընդվզողներին համոզել, որպեսզի վերադառնան և ազատման դիմումները հետ վերցնեն: Փոխարենը նախարար Մեսրոպ Առաքելյանն է ավելի մարտական տրամադրվել, ընտրել է շանտաժի միջոցը՝ զանազան ձևերով ճնշումներ է բանեցնում իր նշանակումը բոյկոտողների վրա:
Այսօր հայտնի դարձավ, որ նախարար Մեսրոպ Առաքելյանը, որ երեք անգամ հարկադրաբար իր մոտ շտապ խորհրդակցություն է հրավիրել՝ Թիվ 1 տուն-ինտերնատի քաոտիկ վիճակի պատճառով։
Մինչ այդ՝ Կոլյա Մակարյանի ֆունկցիաների կատարումը հանձնառությամբ իր վրա էր վերցրել Նորքի տուն ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը, որին որպես պարգևատրում՝ խոստացել էին գործարքի գնալ՝ երկարաձգել մարտի 25-ին լրացած պայմանագրի ժամկետը և երեք տարով, եթե ամեն բան կարգի բերի Թիվ 1-ում, չնայած հետգայում պարզվել է, որ Նորքի ծերատան տնօրենին էլ են «քցել», նրա պայամանագրի ժամկետը ամիսներով է լրացվել:
Արդյունքում դժգոհ են բոլոր կողմերը՝ շահառու, տնօրեն, վերադաս...Բայց այս քաոսից բավարարված է նախարար Մեսրոպ Առաքելյանը․ նա համառորեն զենքերը վայր չի դնում միայն այն պատճառով, որ երկու խոշոր ծերատների առջևում սպասվող միաձուլման խայտառակ նախագիծը գլուխ բերի»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։